Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկրում շարունակվող անտառային հրդեհների ֆոնին հայտնվել է քննադատությունների թիրախում։ Մասնավորապես, օրերս Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության նախագահ Էրդողանն այցելել էր հրդեհից տուժած Մուղլա նահանգի Մարմարիս քաղաք։ Շարունակվող հրդեհների ֆոնին Էրդողանը ելույթ էր ունեցել, որից հետո թեյի փաթեթներ էր նետել քաղաքացիներին։ Սոցիալական ցանցերում արագորեն տարածվեց տեսանյութը, թե ինչպես է Էրդողանի …

