«Ինֆորմատիկա» առարկայի դպրոցականների միջազգային 33-րդ և Եվրոպայի աղջիկների ինֆորմատիկայի առցանց օլիմպիադաների մրցանակակիրները կստանան անվանական կրթաթոշակ. տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանի հրամանով՝ հաստատվել է վերոնշյալ օլիմպիադաներում հաղթած և անվանական կրթաթոշակի արժանացած սովորողների ցանկը: Հունիսի 19-25-ն անցկացված «Ինֆորմատիկա» առարկայի դպրոցականների միջազգային 33-րդ օլիմպիադայում «Քվանտ» վարժարանի 12-րդ դասարանի աշակերտ Ալեքսանդր …

