Իրանի ԱԳ նախարարն ադրբեջանցի գործընկերոջ հետ քննարկել է իրանական բեռնատարների երթևեկի և իրանցի վարորդների ձերբակալման հարցերը

Լուրեր

15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 76-րդ նստաշրջանի շրջանակում տեղի է ունեցել Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը։ Այս մասին տեղեկացնում է Իրանի ԱԳՆ-ն։

Տարածված հաղորդագրության համաձայն՝ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը, մասնավորապես, նշել է, որ երկու երկրների հարաբերություններն ունեն դրական դինամիկա։ Նա նաև շնորհակալություն է հայտնել Իրանին՝ «Ադրբեջանի տարածքային ամբողջականությանն աջակցելու համար» և նշել , որ պատրաստ են համագործակցել տարբեր ոլորտներում։

Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիրաբդոլլահյանն իր հերթին նշել է, որ երկու երկրների հարաբերությունները շատ կարևոր են և հույս է հայտնել, որ նախկին պայմանավորվածությունները կյանքի կկոչվեն՝ հավելելով, որ Իրանի նոր կառավարությունը հատուկ առաջնահերթություն է տալիս հարևանների հետ հարաբերություններին։ Նա երկու երկրների ընդհանրություններն անվանել է խորը և բազմազան։

Ամիրաբդոլլահյանն Արցախի գրավյալ տարածքների վերականգնումը «երկու երկրների միջև ծավալուն համագործակցության հիմք է անվանել»։

Իրանցի նախարարն ադրբեջանցի գործընկերոջ հետ քննարկել է նաև իրանական բեռնատարների տարանցման ու երթևեկության դյուրացման հարցը, ինչպես նաև Ադրբեջանի ոստիկանության կողմից իրանցի երկու վարորդների ձերբակալման հետ կապված խնդիրը։ Նախարարները պայմանավորվել են լուծել այդ հարցերը երկու կողմերի միջև շփումների միջոցով։

Էմմա Չոբանյան