Արմեն Գրիգորյանը հստակ չպատասխանեց` Գորիս-Կապան ճանապարհն անվտա՞նգ է, թե` ոչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.11.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
18.11.2026 | 23:16
Աբրահամ Խաշմանյանը վերադարձել է մարզչական աշխատանքի
18.11.2026 | 23:03
Ադրբեջանի իշխանությունները պետք է անհապաղ և անվերապահորեն ազատ արձակեն խոսքի ազատության իրավունքն իրացնելու համար բանտարկվածներին․ Amnesty International
18.11.2026 | 22:51
Հայտնի են հոգեբանների և արտադպրոցական հաստատությունների մանկավարժների կամավոր ատեստավորման օրերը
18.11.2026 | 22:35
Հայ մարմնամարզիկները ոսկե ու արծաթե մեդալներ են նվաճել միջազգային մրցաշարում
18.11.2026 | 22:21
ՌԴ-ն Լեհաստանի տարածքում դիվերսիա էր ծրագրել՝ պատասխանատվությունը Կիևի վրա բարդելու համար․ Rzeczpospolita
18.11.2026 | 22:08
Եկեք գնանք ժողովրդին հարցնենք, մնացածն ի՞նչ կապիկություն է․ Միրզոյանը՝ Դավթյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2026 | 21:55
Աստղագիտության միջազգային բաց օլիմպիադայում ՀՀ թիմն արժանացել է 6 մեդալի
18.11.2026 | 21:44
Պայմանագրային զինծառայող է մահացել
18.11.2026 | 21:35
Իսրայելի խորհրդարանը նոր խոսնակ ունի․ նրան աջակցում են Նեթանյահուի հակառակորդները
18.11.2026 | 21:24
Կոտայքի մարզում վթարային ջրանջատում կլինի
18.11.2026 | 21:13
GTA VI-ը պաշտոնապես թողարկվել է
18.11.2026 | 21:00
Փաշինյանը ԵՄ-ին անդամակցելուց խոսեց՝ բարձրացնելով Պուտինի հետ սակարկության գինը․ Նարինե Մկրտչյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2026 | 20:50
ՀՀ-ն 250 մլն եվրոյի նոր վարկ է վերցնում
18.11.2026 | 20:40
Էդուարդ Բաբայանը՝ «Գործարար»-ի ցուցակով․ ով ում հետ է բացառում կոալիցիան Աբովյանում
Բոլորը

«Ե՛վ մենք, և՛ իրանական կողմը մտահոգված ենք ստեղծված իրավիճակի կապակցությամբ»,-այս մասին հայտարարեց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ Կառավարության նիստից հետո անդրադառնալով Գորիս-Կապան ճանապարհի Որոտանի հատվածում ադրբեջանական կողմի գործողությունների հետևանքով ստեղծված իրավիճակին:

«Այս հարցը քննարկում ենք բոլոր մակարդակներում, որպեսզի հնարավորինս արագ լուծում ստանա: Ե՛վ մեր ռուս գործընկերների, և՛ ադրբեջանցիների հետ քննարկումներում բարձրացնում ենք այս հարցն ու ակնկալում արագ լուծել»,- նշեց Գրիգորյանը՝ հավելելով, որ հարցի լուծման ուղղությամբ բանակցությունները շարունակվում են:

Նրա խոսքով՝ նոյեմբերի 9-ից հետո ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն՝ հայկական կողմը պետք է այդ ճանապարհն անվտանգ օգտագործի:

«Իհարկե, այս ընթացքում խնդիրներ են առաջացել, մտահոգություններ կան, և մենք բոլոր քայլերը ձեռնարկում ենք, որ այլևս որևէ խնդիր չառաջանա, և հույս ունենք, որ այդ ճանապարհը կկարողանանք անվտանգ շահագործել»,- նշեց Գրիգորյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: