ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը քվեարկել է Ադրբեջանի ռազմական հանցագործությունների հետաքննության և հայ ռազմագերիների ազատ արձակման օգտին

Լուրեր

29.10.2026 | 12:47
Բոլսոնարուն ժամանել է ԱՄՆ՝ իրեն հռչակելով Բրազիլիայի «առաջնորդ»
29.10.2026 | 12:36
Ղարաբաղից տեղահանվածների սոցիալական աջակցության երկու ծրագիր կերկարաձգվի մինչև 2027 թվականը
29.10.2026 | 12:36
«Խփեցի՞, կերա՞ք, էդ էիք ուզո՞ւմ»․ Տարոն Չախոյանը ծեծկռտուքից հետո շարունակում է ելույթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 12:29
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
29.10.2026 | 12:28
ՌԴ-ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունները կանցկացվեն նոյեմբերի 4-ից հետո․ Ուշակով
29.10.2026 | 12:24
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը ծեծկռտուքից հետո. ՈւՂԻՂ
29.10.2026 | 12:23
Ըմբշամարտի ԱԱ. Վազգեն Թևանյանը քառորդ եզրափակիչում է
29.10.2026 | 12:20
Առաջինը Գառնիկ Դավթյանը հարվածեց Տարոն Չախոյանին․ Ռուբինյանը՝ ԱԺ-ում ծեծկռտուքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 12:19
«Նորատուսցի Ալիկը» մեղադրվում է անվադողերի վերանորոգման կետի աշխատակցին սպառնալու մեջ
29.10.2026 | 12:10
Ծեծկռտուք ԱԺ-ում պատգամավորների միջև // ԿԲ-ի անունից կեղծ փաստաթղթեր են տարածվում․ ԼՈՒՐԵՐ
29.10.2026 | 12:06
ՔՊ-ականների ճեպազրույցը ծեծկռտուքից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 12:03
ՄԻՊ-ը քննադատել է ընտանեկան բռնությունն արդարացնող և տուժողներին թիրախավորող հայտարարությունները
29.10.2026 | 11:55
Լարված հարաբերությունների ֆոնին՝ Բայրամովը Թուրքիա է մեկնել
29.10.2026 | 11:45
Մոլդովայի շուրջ 1 մլն քաղաքացու տվյալ է արտահոսել․ խոշոր կիբերհարձակում պետական թվային ծառայությունների վրա
29.10.2026 | 11:37
Իսրայելում ընտրությունների հաշվարկը մոտենում է ավարտին․ մեծամասնություն չի նշմարվում
Բոլորը

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն այսօր հզոր դիրքորոշում է գրավել Ադրբեջանի և Թուրքիայի՝ 2020 թվականին Արցախի և Հայաստանի վրա հարձակման դեմ՝ ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունելով Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի (ANCA) կողմից հաստատված հինգ լրացումները, որոնք պահանջում են Բաքվից ազատ արձակել հայ ռազմագերիներին, կոչ են անում հետաքննել Ադրբեջանի կողմից իրականացված ռազմական հանցագործությունները, ԱՄՆ-ի կողմից աջակցություն ցուցաբերել Արցախին,  Թուրքիայի «Գորշ գայլեր» խմբավորումը ճանաչել որպես օտարերկրյա ահաբեկչական կազմակերպություն։ Այս մասին տեղեկացնում է ANCA-ն:

Այս օրինագծերն ընդունվել են որպես Ազգային պաշտպանության լիազորությունների մասին օրենքում (NDAA – H.R.4350) փոփոխությունների մաս: Սպասվում է, որ Սենատը հաջորդ ամսվա ընթացքում կքննարկի Ազգային պաշտպանության լիազորությունների մասին օրենքի իր տարբերակը։

«ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը, չնայած թուրքական և ադրբեջանական լոբբինգին, այսօր ձայների ճնշող մեծամասնությամբ, առանց որևէ օրենսդրի դեմ քվեարկության, կողմ է քվեարկել Անկարային և Բաքվին պատասխանատվության ենթարկելու օրենսդրական փոփոխություններին՝ անցյալ տարվա աշնանը Արցախի վրա կատարված հարձակումների և Հայաստանի դեմ շարունակվող ագրեսիայի համար»,- ասել է ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:

Կոնգրեականներ Թոնի Քարդենասի, Ադամ Շիֆի և Բրեդ Շերմանի կողմից ներկայացված առաջին լրացումների համաձայն՝ «Ադրբեջանը պետք է անհապաղ ու առանց նախապայմանների հետ վերադարձնի բոլոր ռազմագերիներին ու կալանավորված քաղաքացիական անձանց»։

Տաթև Ֆռանգյան