Հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը կապված չէ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Իրավիճակը Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում շարունակում է մնալ համեմատաբար կայուն: Առանձին միջադեպերն անհապաղ լուծվում են ադրբեջանցի և հայ գործընկերների հետ համագործակցությամբ: Ռուսաստանի խաղաղապահների դեմ սադրիչ գործողություններ չեն արձանագրվում»,- ասել է նա: Զախարովան ընդգծել է, …

