Էրդողանը՝ ռուս-թուրքական և թուրք-ամերիկյան հարաբերությունների մասին

Լուրեր

15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ուրբաթօրյա նամազից հետո պատասխանել է լրագրողների հարցերին՝ անդրադառնալով թուրք-ամերիկյան հարաբերություններին և առաջիկայում Ռուսաստան կատարելիք այցին:

Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը, Էրդողանը թուրք-ամերիկյան հարաբերությունների մասին խոսելիս դժգոհել է դրանց և ԱՄՆ նախագահ Բայդենի հետ հարաբերությունների մակարդակից: Նա նշել է, որ Թուրքիայի և ԱՄՆ-ի հարաբերությունները, որպես ՆԱՏՕ անդամ երկրներ, այլ մակադրակի վրա պետք է լինեն, իսկ եթե այդպես չեն, ուրեմն պետք է այդ մասին բարձրաձայնել:

Այս համատեքստում Էրդողանը նշել է. «Ես մինչև հիմա եղած ԱՄՆ ղեկավարներից ոչ մեկի հետ նման իրավիճակում չեմ հայտնվել, սակայն այժմ, ցավոք, նման իրավիճակում ենք, բայց ԱՄՆ-ում մեր կապերը/հարաբերությունները, որպես ՆԱՏՕ-ի անդամ երկրներ, այսպիսին չպետք է լինեն»:

Նա շեշտել է, որ ԱՄՆ-ն ահաբեկչության դեմ պայքարելու փոխարեն աջակցում է ահաբեկչական կազմակերպություններին՝ նրանց մեծ քանակությամբ զենք-զինամթերք մատակարարելով:

Էրդողանի խոսքով՝ քանի դեռ ՆԱՏՕ-ի անդամ երկիրը նման կերպ է գործում, Թուրքիան էլ այդ մասին ամբողջ աշխարհին կպատմի:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ սպասվող հանդիպման օրակարգի վերաբերյալ հարցին էլ Էրդողանը հետևյալ կերպ է արձագանքել.

«Սիրիայում ռեժիմը (Բաշար Ասադի իշխանությունը), ցավոք, մեզ համար մեր երկրի հարավում բավականին մեծ սպառնալիք է ներկայացնում: Այս հարցում, որպես բարեկամ երկիր, պարոն Պուտինից, ավելի ճիշտ Ռուսաստանից, տարբեր մոտեցումներ եմ ակնկալում, որպիսին պահանջում է մեր համերաշխությունը: Այս պայքարն էլ հարավում միասին պետք է մղենք: Հիմա, ինչպես երևում է, ԱՄՆ-ն Սիրիայի հարցում էլ առանձնապես շահագրգիռ չէ: Ո՞վ կա այնտեղ՝ Իրանը, Ռուսաստանը և մենք: Արդարացիորեն, եթե ցանկանում ենք այն խաղաղության ավազան դարձնել, պետք է իրար հետ բանակցենք, կիսենք: Այս ենք բանակցելու:

Բացի այդ Ռուսաստանի հետ մեր երկկողմ հարաբերություններն էլ ավելի առաջ տանելու ջանքեր ենք գործադրում: Մեր նպատակն է երկկողմ առևտրաշրջանառությունը հասցնել 100 մլրդ դոլարի»: