Մոսկվան լրջորեն անհանգստացած է հայ-ադրբեջանական սահմանին զինված միջադեպերի հաճախակիությամբ․ լարվածությունն դեռ չի նվազում՝ չնայած ձեռնարկվող քայլերին։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ Տեղեկատվական դեպարտամենտի տնօրենի տեղակալ Ալեքսանդր Բիկանտովը։ «Կարող եմ նշել, որ ռուսական կողմը լրջագույնս անհանգստացած է վերջին շրջանում հաճախակի զինված միջադեպերից, որոնք տեղի են ունենում հայ-ադրբեջանական սահմանի տարբեր հատվածներում։ Հատկապես, տագնապալի է, որ …

