Կայացել է Հայաստանի հավատարմագրման համակարգի զարգացմանն ուղղված Թվինինգ ծրագրի մեկնարկային համաժողովը

Լուրեր

15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Սեպտեմբերի 24-ին Երևանում կայացել է «Ստեղծել պայմաններ Հավատարմագրման եվրոպական համագործակցության կողմից Հայաստանի հավատարմագրման համակարգի ճանաչման համար» խորագիրը կրող «Թվինինգ» ծրագրի մեկնարկային համաժողովը. տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:

Համաժողովին մասնակցել են ՀՀ էկոնոմիկայի նախարարության, Եվրոպական միության, Հայաստանում ԵՄ պատվիրակության պաշտոնյաներ, ինչպես նաև Հայաստանում հավատարմագրման և համապատասխանության գնահատման ոլորտներում գործունեություն իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Ծրագրի նպատակներն են՝ Հայաստանի հավատարմագրման համակարգի oրենսդրական դաշտի մոտարկումը ԵՄ օրենսդրությանը, ՀՀ Հավատարմագրման ազգային մարմնի կարողությունների բարելավումը, հավատարմագրման ոլորտում միջազգային համագործակցությունը։

Եվրամիության և Հայաստանի միջև հավատարմագրմանն առնչվող տարբերությունների նվազեցումը և միջազգային մակարդակով համաձայնեցված որակի գործիքների կիրառման խրախուսումը ռազմավարական կարևոր քայլ է՝ փոխադարձ առևտրի խթանման և արտահանման շուկաների ընդլայնման համար։

Մասնավորապես, ծրագրի իրականացման արդյունքում կամրապնդվի ՀՀ Հավատարմագրման ազգային մարմնի կարողությունը՝ բավարարելու համար Հավատարմագրման եվրոպական համագործակցության հետ ասոցացման անդամակցության պայմաններին, ինչը կօգնի ձեռք բերել Հավատարմագրման եվրոպական համագործակցության երկկողմ համաձայնագրերի ստորագրող կողմի կարգավիճակ։

Ողջունելով համաժողովի մասնակիցներին՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը նշել է, որ «Թվինինգ» ծրագիրը հնարավորություն է ընձեռում զարգացնել ու ամրապնդել Հայաստանի Հավատարմագրման ազգային մարմնի կարողությունները՝ համապատասխանեցնելով դրանք միջազգային չափանիշներին։  Նա համոզմունք է հայտնել, որ իրականացվող միջոցառումները կնպաստեն առևտրում տեխնիկական խոչընդոտների նվազեցմանը, հայկական ապրանքների արտահանման խթանմանը, նաև ծառայությունների բարձր որակի ապահովման շնորհիվ կբարձրանա համապատասխանության գնահատման գործունեության արդյունքների նկատմամբ սպառողների վստահությունը։

Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես են եկել համագործակցության նախագահ Ֆրենք Հենսը (Հայաստանում ԵՄ պատվիրակություն), Հայաստանի Հանրապետությունում Գերմայիայի Դաշնության փոխդեսպան  Կլաուս Վենդելբերգերը, ԵՄ անդամ պետությունների ծրագրի ղեկավար (Գերմանիայի հավատարմագրման մարմին/ DAkkS) Թոմաս Ֆաքլամը, Հայաստանի Հանրապետության «Հավատարմագրման ազգային մարմին» ՊՈԱԿ տնօրեն Անի Օբոսյանը և այլոք։

Միջոցառման խոսնակները հույս են հայտնել, որ ծրագրի շրջանակում գործընկերությունը կլինի արդյունավետ և համատեղ ուժերով կգտնվեն հավատարմագրման ոլորտի խնդիրների ճիշտ լուծումների ուղիները։ Արդյունքում կբարելավվեն Հայաստանի հավատարմագրման համակարգի ինչպես տեխնիկական կարողությունները, այնպես էլ իրավական և օրենսդրական դաշտը։ Նշվել է նաև, որ ծրագրի իրականացումն էլ ավելի կմոտեցնի  Հայաստանին ԵՄ հավատարմագրման համակարգին։

Համաժողովի ընթացքում Գերմանիայի և Իտալիայի հավատարմագրման մարմինների ղեկավարները առցանց եղանակով ներկայացրել են հավատարմագրման միջազգային ճանաչման ուղին։

Հայաստանի Հանրապետության «Հավատարմագրման ազգային մարմին» ՊՈԱԿ տնօրեն Անի Օբոսյանը և ԵՄ անդամ պետությունների ծրագրի ղեկավար Թոմաս Ֆակլամը ստորագրել են Ծրագրի նախնական աշխատանքային պլանը և Հաղորդակցման և տեսանելիության ապահովման պլանը։

Թվինինգ ծրագրի աշխատանքները մեկնարկել են 2021թ․ հունիսին և կշարունակվեն 18 ամիս։ Ծրագրի արժեքը 700,000 եվրո է, այն ֆինանսավորվում է Եվրոպական Միության կողմից։

Ծրագիրը կոչված է աջակցելու ԵՄ-Հայաստան համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ/CEPA) իրականացմանը՝ Հայաստանի հավատարմագրման և համապատասխանության գնահատման միջազգայնորեն ընդունված համակարգի ամրապնդման տեսանկյունից՝ դիտարկելով դրանք որպես որակի ազգային ենթակառուցվածքի հիմնասյուներ։ 

«Թվինինգ» ծրագիրն  իրականացվում է Գերմանաիտալական կոնսորցիումի գլխավորությամբ, որը ներկայացնում է ԵՄ անդամ պետությունների (ԱՊ) պետական հաստատությունները և հավատարմագրման ազգային մարմինները։