Փաշինյանի որոշմամբ Արմեն Խաչատրյանն ազատվել է Էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից
Քաղաքականություն
25.09.2021 | 14:21ՀՀ վարչապետի աշխատակազմից տեղեկացնում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար Արմեն Խաչատրյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։
«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով և 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝ Արմեն Խաչատրյանին ազատել էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից»,-ասված է որոշման մեջ: