Հայաստանի ազգային գրադարանում բացվել է բացառիկ ցուցադրություն

Լուրեր

15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
Բոլորը

«Համընդգրկուն ժառանգություն» խորագրի ներքո երեկ Հայաստանում մեկնարկեցին Եվրոպական ժառանգության օրերը: Միջոցառումների շրջանակում Հայաստանի ազգային գրադարանում բացվեց «Հայ դասական սիմֆոնիկ երաժշտության հիմնադիրը» խորագրով բացառիկ ժամանակավոր ցուցադրություն: Այն Ա. Սպենդիարյանի տուն-թանգարանի, Հայաստանի ազգային գրադարանի գրատպության թանգարանի և Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի հետ համատեղ նախաձեռնությունն էր: Ներկայացված էին Ալեքսանդր Սպենդիարյանին առնչվող բացառիկ բնօրինակ նյութեր՝ լուսանկարներ, նամակներ, համերգային ազդագրեր և ծրագրեր, ստեղծագործությունների առաջին հրատարակություններ, կոմպոզիտորի կյանքին ու ստեղծագործական ուղուն նվիրված գրականություն, սկավառակներ, ձայնապնակներ, պաստառներ:
Բացման խոսքով հանդես եկավ Ազգային գրադարանի գրատպության թանգարանի վարիչ Բալասան Հարությունյանը։ Ողջույնի իր խոսքում Սպենդիարյանի տուն-թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանն ընդգծեց միջթանգարանային համագործակցության շրջանակում Սպենդիարյանի ստեղծագործական ժառանգության համամարդկային նշանակությունը վերհանելու անհրաժեշտությունը։ Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Աննա Չուլյանն իր խոսքում նույնպես փաստեց նման նախաձեռնությունների կարևորությունը։ Մարինե Օթարյանն Ազգային գրադարանին նվիրեց դիրիժոր Գեորգի Բուդաղյանի «Դիտարկումներ Ա. Ա. Սպենդիարովի «Ալմաստ» օպերայի գործիքավորման շուրջ» գիրքը, որը կոմպոզիտորի հոբելյանի առթիվ հրատարակել է տուն-թանգարանը։
Սպենդիարյանի տուն-թանգարանի գլխավոր ֆոնդապահ Աստղիկ Հարությունյանը ներկայացրեց ցուցադրված նյութերը և պատասխանեց հավաքված արվեստասերների հարցերին։Նա նշեց, որ ցուցադրվող նյութերի ընտրության հարցում շեշտադրվել է եվրոպական միջավայրում Սպենդիարյանի ստեղծագործությունների տարածումը, գնահատումը և նրա ստեղծագործությունների կատարումը եվրոպացի ականավոր երաժիշտ կատարողների, դիրիժորների, պարարվեստի գործիչների կողմից:
«Այս ցուցադրությամբ ներկայացրել ենք Սպենդիարյանի ստեղծագործական ժառանգությունը և համերգային գործունեությունը հատկապես եվրոպական խոշոր քաղաքներում՝ Բեռլինում, Միլանում, Հռոմում, Վարշավայում, Փարիզում, Ռիգայում, Հելսինգֆորսում (Հելսինկի), որտեղ իր կենդանության օրոք հնչել են իր ստեղծագործությունները»,-ընդգծում է տուն-թանգարանի աշխատակիցը:

Ցուցադրված նյութերի շարքում տեղ էր գտել նաև «Այնտեղ, այնտեղ դեպ վեհ այն դաշտը» ստեղծագործության առաջին հրատարակությունը: Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին, երբ կովկասյան ճակատում մարտնչում էին հայկական կամավորական ջոկատները, ռուսաստանաբնակ հայ Ալեքսանդր Սպենդիարյանն անտարբեր չէր կարող մնալ նրանց ճակատագրին և որոշեց ինչ-որ կերպ օգտակար լինել հայ կամավորականներին, որոնք պետք է Սարդարապատի ճակատամարտը պսակեին հաղթանակով։ Սպենդիարյանն իր «Այնտեղ, այնտեղ դեպ վեհ այն դաշտը» ստեղծագործության տպագիր նոտաների վաճառքի ողջ հասույթը տրամադրեց հայ կամավորներին։ Նոտագրության շապիկն էլ նկարազարդեց Սպենդիարյանի մտերիմն ու ընկերը՝ Մարտիրոս Սարյանը։ «Այդ հանգամանքը առիթ ծառայեց մեր հանդիպման»,-հետագայում նշել է Սարյանը Սպենդիարյանի մասին իր հուշերում: