Այսօր Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին հրաժարականի դիմում է ներկայացրել: Այս մասին Գևորգյանը տեղեկացրել է իր ֆեյսբուքյան էջում կատարած գրառմամբ։ «Սիրելի՛ հայրենակիցներ, Արագածոտնի մարզի թանկագի՛ն բնակիչներ, Այսօր Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին եմ ներկայացրել Արագածոտնի մարզպետի պաշտոնից հրաժարականի դիմում: Իմ հանդեպ ունեցած բարձր վստահության համար շնորհակալ եմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, իմ բոլոր …

