Դոնեցկից Ուկրաինային նախազգուշացրել են՝ «բախտը չփորձել», կարող են հակահարված տալ

Լուրեր

23.08.2026 | 13:31
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով
23.08.2026 | 13:14
ԱՄՆ դատարանը չեղարկել է Պետդեպարտամենտի՝ 75 երկրների քաղաքացիների ներգաղթային վիզաների տրամադրումն արգելող որոշումը
23.08.2026 | 12:44
Հայտնաբերվել է զինծառայող Էդգար Գևորգյանի դին․ ՊՆ
23.08.2026 | 12:20
Նաիր Թիկնիզյանը նորամուտն է նշել «Օլիմպիակոսում»
23.08.2026 | 12:06
Մեսիի գոլը չի օգնել «Ինտեր Մայամիին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.08.2026 | 11:39
Քաղաքացին մոտ 6 մետր բարձրությունից ընկել է գետափնյա հատված․ ՆԳՆ
23.08.2026 | 11:22
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.08.2026 | 11:05
Վթարային ջրանջատում Երևանում և մարզերում
23.08.2026 | 10:37
Ստեփանավանում վագոն-տնակ է այրվել. կա զոհ
23.08.2026 | 10:08
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
22.08.2026 | 21:13
Դիլիջան-Վանաձոր ճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել հողաթմբին
22.08.2026 | 20:32
ԵԱ. Արթուր Դավթյանը մեդալ չնվաճեց
22.08.2026 | 20:04
Ըմբշամարտի Մ-20 ԱԱ. Հենրիկ Հայկյանը կգոտեմարտի բրոնզե մեդալի համար
22.08.2026 | 19:27
Վանաձորում և երեք բնակավայրում գազանջատումներ կլինեն
22.08.2026 | 18:55
Ozon-ի վրա առաջին հարձակումն է տեղի ունեցել․ Զելենսկին մեկնաբանել է
Բոլորը

Ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Անվտանգության և պաշտպանության ժողովրդական խորհրդի (խորհրդարանի) կոմիտեի անդամ Անդրեյ Վորոշիլովը նախազգուշացրել է Կիևին՝ զերծ մնալ Դոնբասում հակամարտության ուժային կարգավորմանն անցնելու փորձերից։ Նրա խոսքով՝ ԴԺՀ-ն կարող է հակահարված տալ:

«Կարծում եմ, որ ուկրաինական իշխանությունները չպետք է բախտը փորձեն: Արտերկրից զենքի գնումը չի կարող փրկել նրանց, եթե որոշեն լայնածավալ և բացահայտ ռազմական առճակատման մեջ մտնել մեզ հետ: Հանրապետության պաշտպաններն ունեն ողջ բարոյահոգեբանական ներուժը՝ թշնամուն հակահարված տալու համար։Մենք սա մեկ անգամ չէ, որ ապացուցել ենք»,- «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է Վորոշիլովը:

Հիշեցնենք, որ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը երեքշաբթի հայտնել էր, որ Դոնբասում առաջին անգամ կիրառել են թուրքական «Բայրաքթար» հարվածային անօդաչու թռչող սարքը․ այն կառավարվող ռումբով ոչնչացրել է հակառակորդի հրետանին։ ԴԺՀ-ի արտաքին գործերի նախարարությունից հայտնել են, որ իրենք ստուգում են այս տեղեկությունը, սակայն փաստի հաստատում դեռ չկա։ Շփման գծի ողջ երկայնքով ռազմական ինքնաթիռների և անօդաչու թռչող սարքերի թռիչքներն արգելված են Մինսկի համաձայնագրերով։

Տաթև Ֆռանգյան