Ո՞ւր ա 5 միլիարդանոցը, ինչի չի գալիս նիստերին․ Նիկոլ Փաշինյանը վրդովվեց ընդդիմության հարցերից․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

2020 թվականի հուլիսին Տավուշում ռազմական գործողություններից հետո բանակը բերված է եղել ուժեղացված ծառայության. Այս մասին խորհրդարանում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը հավելեց, որ ԳՇ-ում իրեն զեկուցել են, որ առաջնագծի մոտ՝ Ադրբեջանն այնքան ուժեր ունի կուտակված, որ ցանկացած պահի կարող է իրականացնել հարձակում, այսինքն՝ գործնականում հարվածներ հասցնելու համար մեծ զորաշարժեր իրականացնելու անհրաժեշտություն չկար:

Փաշինյանը ևս մեկ անգամ կրկնեց, որ պատերազմն սկսվելու մասին տեղեկությունները միշտ են եղել՝ լսել է ՊՆ-ի և ԳՇ-ի գնահատականը, թե ինչպե՞ս պետք է վերաբերվել այդ տեղեկություններին։

Պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանի՝ Ղարաբաղը բանակցությունների սեղանից դուրս թողնելու մասին հարցին՝ Փաշինյանը նշեց, որ Ղարաբաղյան հարցի կարգավորման շուրջ վերջին եռակողմ հանդիպումը եղել է ոչ թե 1996 թվականին, այլ 1997-ի ապրիլին և ընդգծեց. «Այն, որ Ղարաբաղը բանակցային սեղանից դուրս է թողնվել Ռոբերտ Քոչարյանի օրոք և նրա կողմից, հենց ինքն է վկայել «Գոլոս Արմենիայի» հարցերին պատասխանելիս»։

Վարդևանյանը հետաքրքրվեց. «Արդյո՞ք պատերազմի մասին տեղեկությունների ֆիլտրմանը բացի ռազական գերատեսչություններից այլ պաշտոնատար անձանցից որևէ մեկը մասնակից եղել է՝ օրինակ՝ զինվորական, բայց ոչ ԳՇ-ից։ Եվ, արդյո՞ք երբ հայտարարում էր՝ «Արցախը Հայաստան է և վերջ», նույն ժամանակ տեղյա՞կ էիք նույն վարչատարածքային բաժմանման օրենքի մասին»։

Փաշինյանն արձագանքեց՝ նշելով, թե ինչու են նույնանման հարցեր տալիս։ «Ի՞նչ եք ուզում պարզել։ 100 անգամ հարցրել եք, 100 անգամ պատասխանել եմ… Հարցը տալով՝ տպավորություն եք ստեղծում, որ խորհրդավոր տեղեկությունների եք տիրապետում։ Բան ունեք ասելու՝ բացահայտեք»:

«Էլի եմ ասում՝ ուրա՞ 5 միլիարդանոցը, ինչի՞ չի գալիս նիստերին։ Ասում եք 5 միլիարդ տվեցին, ծախեցին, առան, ես էլ ասում եմ՝ ծախողն էլ եք դուք, դավաճանն էլ եք դուք, կապիտուլյանտն էլ եք դուք: Պետք լինի, կապացուցենք էլ, ինչա՞ եղել:

Ձեր խորհրդավոր հարցով ի՞նչ եք ակնարկում՝ «Էդ մոմենտին Հանրապետության հրապարակով դեղին «ժիգուլի» անցավ, թե չանցա՞վ»։ Ես էլ կհարցնեմ՝ իսկ էդ ժամանակ ձեր շեֆի հաշվին քանի՞ միլիոն դոլար փող կար, դա ազնի՞վ եղանակով էր վաստակել, թե՞ գողացել էր բանակից։ Իսկ որդիների հաշվին որքա՞ն փող կար, եվրոյո՞վ էր, թե՞ դոլարով էր…»,- նշեց Փաշինյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: