ԱՄՆ-ն աջակցում է քայլերին, որոնք նպաստում են տարածաշրջանի 3 երկրների տնտեսական զարգացմանը․ Ադրբեջանում ԱՄՆ դեսպան

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Ադրբեջանում ԱՄՆ արտակարգ ու լիազոր դեսպան Լի Լիտցենբերգերը Գանձակում լրագրողների հետ զրույցում խոսել է տարածաշրջանի հաղորդակցության ուղիների ապաշրջափակման մասին։
«Վերականգնման արագ տեմպերը շատ դրական են։ Խոսելով տարածաշրջանային տրանսպորտային միջանցքների, տարածաշրջանային համագործակցության միջանցքների մասին՝ ցանկանում ենք ասել, որ ԱՄՆ-ը հետաքրքրված է տարածաշրջանային բոլոր կապերի հաստատմամբ՝ լինի ցամաքային տրանսպորտը, երկաթուղային տրանսպորտը, թե օդային տրանսպորտը»,- ասել է ԱՄՆ դեսպանը։

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն աջակցում է նման քայլերը, որոնք նպաստում են տարածաշրջանի երեք երկրների տնտեսական զարգացմանը։ Ըստ դեսպանի՝ ԱՄՆ-ն շարունակում է բանակցել կողմերի հետ՝ իր ներդրումն ունենալու զարգացման ուղղությամբ։

Լիտցենբերգերն ասել է, որ ԱՄՆ-ն հավատարիմ է հանդիպումների կազմակերպման նպատակին՝ հակամարտության լուծման համար։ Նա նաև նշել է, որ բարձր են գնահատում Նյու Յորքում սեպտեմբերին տեղի ունեցած Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը և շարունակելու են կողմերի նման հանդիպումների կազմակերպման ուղղությամբ աշխատանքը՝ խաղաղ գործընթացում ներդրման համար։

Էմմա Չոբանյան