Հարավային երկաթգծի վերականգնման տարբերակը քննարկվում է, ճանապարհի հարց՝ ոչ․ Մհեր Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.09.2026 | 11:53
Մեկնարկել են Մեղրի-Ծավ ճանապարհահատվածի միջին նորոգման աշխատանքները
08.09.2026 | 11:44
Ավետիք Բաբայանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
08.09.2026 | 11:40
5 կգ թմրամիջոցն ապօրինի իրացնելու փորձ կատարած 3 անձինք կալանավորվել են
08.09.2026 | 11:31
Հանձնարարական եմ տվել. Երևանում մարզային տրանսպորտով չպետք է ուղևորափոխադրումներ իրականացվեն. Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 11:20
Գորիս համայնքին է վերադարձվել շուրջ 223 հա մակերեսով հողատարածք
08.09.2026 | 11:11
Լեռնանցքում երկու օր գազ չի լինի
08.09.2026 | 11:00
Ռոբերտ Քոչարյանի թիմակիցների ասուլիսը․ ՈՒՂԻՂ
08.09.2026 | 10:57
Երևանի ավագանու 7-րդ նստաշրջանի առաջին նիստը․ ՈՒՂԻՂ
08.09.2026 | 10:50
Գեղարքունիքում վարչության պետը և մի շարք դպրոցների տնօրեններ են ձերբակալվել
08.09.2026 | 10:31
Պապոյանը Դուբայում քննարկել է հայկական կառուցապատման ոլորտը միջազգային հարթակներում ներկայացնելու հնարավորությունները
08.09.2026 | 10:13
Միրզոյանն ու Լատվիայի Սաեյմայի նախագահը քննարկել են Հայաստան-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգը
08.09.2026 | 09:49
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.09.2026 | 09:38
Երևանին 254 մլն դրամ նվիրաբերած «ԷՎՈԿԱԲԱՆԿ»-ին կենտրոնում ծառայողական ավտոկայանատեղ կտրամադրվի
07.09.2026 | 23:24
Հայկական պտուղ-բանջարեղենի արտահանումը ԱՄԷ․ Պապոյանը քննարկել է ծավալների ավելացումը
07.09.2026 | 23:10
Կաբարդինո-Բալկարիայում ձնահյուսի հետևանքով 11 լեռնագնաց է զոհվել
Բոլորը

Մինչ կառավարությունը բանակցում է ճանապարհներն ապաշրջափակելու ուղղությամբ, Ադրբեջանը վերահսկողություն սահմանեց Հայաստանի հարավային ճանապարհի նկատմամբ։ Այսօր արդեն երեք կողմից ենք շրջափակված։ ԱԺ-ում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

Պատգամավորը նկատեց՝ խոսում են այլընտրանքային ճանապարհից, սակայն այն փաստը, որ իրանցի վարորդները գերադասում են գումար վճարել, այլ ոչ թե այլընտրանքային ճանապարհից օգտվեն, ապացուցում է, որ այն այդքան էլ արդյունավետ, իրական այլընտրանք չէ։

«Մոտավորապես ի՞նչ ճանապարհների մասին է խոսք գնում։ Արդյո՞ք Վարդենիս-Մարտակերտ ճանապարհի ապաշրջափակումը ներառվա՞ծ է այդ բանակցությունների շրջանակի մեջ»,- նշեց պատգամավորը։

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը պատասխանեց, որ Վարդենիս-Մարտակերտ ճանապարհի ապաշրջափակումն օրակարգում չկա։ Նա նշեց, որ եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքները կազմակերպում են հունվարի 11-ի հայտարարության բովանդակության շրջանակներում և դրանից դուրս չեն գալիս։

«Հարավային երկաթգծի վերականգնման հարց քննարկվում է, բայց ճանապարհ չի քննարկվում։ Խոսքը վերաբերում է ապաշրջափակմանը, այսինքն՝ տարածաշրջանում բոլոր երկրներին հնարավորություն տալ փոխադարձ օգտագործել գործող ենթակառուցվածքները»,- նշեց փոխվարչապետը։

Պատգամավորի դիտարկմանը, որ Ալիևն ու Էրդողանը հայտարարել են՝ Վարանդայից Կոստանդնուպոլիս ճանապարհի կառուցման մասին, և հարցին, թե արդյոք դա ևս ներառված է բանակցությունների շրջանակում, Մհեր Գրիգորյանն պատասխանեց, որ պատգամավորը հղում է անում բանավոր հայտարարությունների վրա, իսկ ինքը հղում է անում գրավոր փաստաթղթերի վրա, որոնք ստորագրված են եռակողմ, և այդ հայտարարության շրջանակներում են մնում:

«Ինչ մնում է ճանապարհներին, այս պահին դեռևս կոնսենսուս չկա, առաջարկները շատ են»,- նշեց փոխվարչապետը՝ հավելելով, որ դեռևս ավտոճանապարհների քարտեզ չկա:

Մանրամասները տեսանյութում: