Հունիսի 25-ին՝ ժամը 12:00-ին, Արմավիրի մարզի Դողս համայնքում անցկացվելու է «Պատսպարման կազմակերպումը «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում» թեմայով ուսումնավարժություն: Գործարկվելու է համայնքում առկա շչակը: «Խնդրում ենք չանհանգստանալ»,- տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ-ից:

