Ես Ձեզ շեղել եմ ճիշտ ուղուց, պետք է ներողություն խնդրեմ․ Վլադիմիր Վարդանյանը՝ Ռուբեն Ռուբինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
29.10.2026 | 20:48
Բաքվի դպրոցում աշակերտուհին ընկել է պատուհանից ու մահացել․ դպրոցականները հարձակվել են տեղում աշխատող լրագրողների վրա
29.10.2026 | 20:36
Նարեկ Կարապետյանը հետևից ինձ հարվածում ու փախչում է․ Նարեկ Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:24
ՌԴ ռազմական դատարանը ՀՀ քաղաքացուն դատապարտել է 9,5 տարվա ազատազրկման՝ ԼՂ-ի պատճառով հակառուսական մեկնաբանությունների համար
Բոլորը

Ազգային ժողովում շարունակվում են հերթական նիստի աշխատանքները: ԱԺ պատգամավորների մեկ քառորդի պահանջով դատարաններում գործերի օրենքով սահմանված բաշխման կարգի խախտմամբ, ինչպես նաև արդարադատության նախարարի կողմից դատավորների նկատմամբ կարգապահական վարույթների հարուցմամբ արդար դատաքննությունը խոչընդոտող փաստերն ուսումնասիրելու նպատակով ստեղծվել է ԱԺ քննիչ հանձնաժողով: Քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանվում է Ազգային ժողովի որոշմամբ:

«Հայաստան» դաշինքի պատգամավոր, քննիչ հանձնաժողովի նախաձեռնության ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի ելույթից հետո «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը մոտեցավ ամբիոնին և, դիմելով ԱԺ փոխնախագահին, նշեց. «Ես Ձեզ շեղել եմ ճիշտ ուղուց, պարոն Ռուբինյան, պետք է ներողություն խնդրեմ.. Ես Ձեզ շեղել եմ ճիշտ ուղուց, որպեսզի մեկ ստորագրությամբ մերժեիք այս աբսուրդի թատրոնը, և մենք այսօր այս քննարկումը չունենայինք, և ո՛չ Ձեզ մեղադրեր պարոն Վարդևանյանը, ո՛չ էլ ես հայտնվեի այսպիսի անհասկանալի իրավիճակում:

Վարդանյանի դիտարկմամբ՝ Ազգային ժողովը չի կարող դատարաններում գործերի օրենքով սահմանված կարգի խախտումներ հայտնաբերել և ֆիքսել: Նրա խոսքով՝ չպետք է մխրճվել դատական իշխանության մեջ:

Մանրամասները՝ տեսանյութում: