Արագածոտնի մարզպետը հրաժարական է տվել

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը
Այսօր Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին հրաժարականի դիմում է ներկայացրել: Այս մասին Գևորգյանը տեղեկացրել է իր ֆեյսբուքյան էջում կատարած գրառմամբ։
«Սիրելի՛ հայրենակիցներ, Արագածոտնի մարզի թանկագի՛ն բնակիչներ,
Այսօր Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին եմ ներկայացրել Արագածոտնի մարզպետի պաշտոնից հրաժարականի դիմում:
Իմ հանդեպ ունեցած բարձր վստահության համար շնորհակալ եմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, իմ բոլոր գործընկերներին և ժողովրդին:
Համատեղ հետաքրքրիր ու արգասաբեր աշխատանքի համար շնորհակալ եմ Արագածոտնի մարզպետարանի աշխատակիցներին, մարզի համայնքների ղեկավարներին, պետական և մասնավոր բոլոր կառույցների աշխատակիցներին, մարզի բնակիչներին, ովքեր Արագածոտնի մարզի շենացման ճանապարհին եղել են մեր կողքին:
Գնահատում եմ մարզի բարօրության համար ձեր ջանքերն ու նվիրված աշխատանքը, որը վստահ եմ շարունակական է լինելու:
Հաջողությունները մեր բոլորինն են, բացթողումներն ու թերացումները՝ միայն իմը:
Վստահ եմ, որ մենք միասին ստեղծելու ու ապրելու ենք մեր բոլորի երազած՝ տնտեսապես զարգացած, հզոր ու երջանիկ Հայաստանում:
Աստված պահապան մեր հայրենիքին ու մեր ժողովրդին:
Հ.Գ. Խնդրում եմ զերծ մնալ որևիցե մեկնաբանությունից, քանի որ արդեն տեղյակ եմ, որ մամուլում և տարբեր շրջանակներում կեղծ, իրականությանը չհամապատասխանող ենթադրություններ են տարածվում»,-գրել է նա: