Չեխիայի մայրաքաղաք Պրահայում ընթացող գեղասահքի աշխարհի առաջնությունում պայքարի մեջ մտավ Հայաստանի ներկայացուցիչ Սեմյոն Դանիլյանցը։ Տղամարդկանց մենասահքի կարճ ծրագրում 19-ամյա գեղասահորդը վաստակեց 70.94 միավոր և գրավեց 26-րդ տեղը՝ դուրս մնալով հետագա պայքարից։ Կարճ ծրագրին մասնակցեց 36 գեղասահորդ, 1-24-րդ տեղ գրավածները հնարավորություն ստացան մարտի 28-ին հանդես գալ նաև ազատ ծրագրով։ Լավագույն արդյունքը ցույց տվեց աշխարհի կրկնակի չեմպիոն, …

