Փոփոխություններ՝ ՀՀ պետական և ոչ պետական բուհեր ըստ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերի ընդունելության կարգում

Լուրեր

25.10.2026 | 13:21
ՀՀ-ում աշխատատեղերի խնդիր չկա. տաջիկներ, հնդիկներ, պարսիկներ են աշխատում. Ստեփանավանում ՔՊ-ի թեկնածու. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 13:11
Գյուղատնտեսությամբ զբաղվելով եմ մեքենաս գնել. Արայիկ Ներսիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 13:07
ՏԻՄ ընտրությունները Իջևանում․ ինչ իրավիճակ է 38/22 ընտրատեղամասում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 13:01
Կենսաբազմազանության պահպանությունը պետք է նոր հնարավորություններ ստեղծի կայուն տնտեսական աճի համար. Միրզոյան
25.10.2026 | 12:52
Աշխարհի առաջնութուն. Անհաջող օր հայ ըմբիշների համար
25.10.2026 | 12:51
Ընտրությունների ընթացքը Գյուլագարակում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 12:45
ԿԸՀ-ն ներկայացրել է 11:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները
25.10.2026 | 12:34
ԿԸՀ-ն՝ որոշ ընտրատեղամասերում քվեարկության մեկնարկի ժամանակ ուղիղ հեռարձակման խափանման մասին
25.10.2026 | 12:26
ՆԳՆ-ն 12։00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ 1 ահազանգ է ստացել
25.10.2026 | 12:20
ԿԸՀ-ից զանգեցին 25/6 ընտրատեղամասի նախագահին` քվեախցիկում մեկից ավելի ընտրող էր եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 12:06
Սարյան փողոցում «Ռենջ Ռովերի» սրահից պայուսակներ գողանալու կասկածանքով տղամարդ է ձերբակալվել
25.10.2026 | 11:49
Այցելած 222 տեղամասերում արձանագրվել է թվով 53 խախտում. «Անկախ դիտորդ» դաշինք
25.10.2026 | 11:38
Ինքնասոսնձվող դրոշմանիշերի գործածման ընթացքում ծագած խնդիրները պայմանավորված են դրանց ոչ պատշաճ գործածմամբ. ԿԸՀ
25.10.2026 | 11:25
Ինչ իրավիճակ է Ստեփանավանի 25/6 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 11:07
ՏԻՄ ընտրություններ Ստեփանավանում. ՈՒՂԻՂ
Բոլորը

Փոփոխություններ և լրացումներ են կատարվել ՀՀ պետական և ոչ պետական բուհեր ըստ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերի ընդունելության կարգում:

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի ապրիլի 27-ի N 597-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» որոշման նախագիծը հավանության է արժանացել ՀՀ կառավարության ապրիլի 18-ի նիստին:

Փոփոխությունները և լրացումները պայմանավորված են բուհեր ընդունելության գործընթացի ընթացիկ կարգավորման անհրաժեշտությունից՝ հաշվի առնելով, որ վերանայվել է հանրակրթության պետական չափորոշիչը, սահմանվել են միջնակարգ կրթության ծրագրի շրջանավարտին ներկայացվող որակական նոր պահանջներ, մշակվել և հաստատվել են նոր առարկայական ծրագրեր, ուսումնական պլաններ, դասագրքեր և ուսումնական գործընթացի բովանդակությանն առնչվող այլ ուսումնական նյութեր:

Ընդունելության քննությունների գործընթացում խելամիտ հարմարեցումներ՝ կրթության առանձնահատուկ կարիք ունեցող անձանց համար

Բուհեր ընդունելության կարգում ավելացվում է նոր կետ, ըստ որի՝ ընդունելության համապատասխան փուլերի հայտագրման ժամկետների ավարտից հետո՝ 10 օրվա ընթացքում, կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող դիմորդները կամ նրանց օրինական ներկայացուցիչները դիմում են ԳԹԿ, ներկայացնում կրթության առանձնահատուկ պայմանների կարիքը հավաստող համապատասխան փաստաթղթեր՝ բժշկական տեղեկանքներ, որպեսզի ընդունելության քննությունների ընթացքում ապահովվեն խելամիտ հարմարեցումներ: Դրանց թվում են նաև բանավոր և գրավոր հաղորդակցման այլընտրանքային միջոցները, անհատական տեխնիկական միջոցները, ժեստերի թարգմանիչները և այլն:

Մինչև 2029-2030 ուսումնական տարի ընդունելության կազմակերպման փոփոխություններ չեն լինի

Որոշմամբ ամրագրվում է, որ 2026-2027, 2027-2028, 2028-2029 ուսումնական տարիների ընդունելությունը կկազմակերպվի Արարատյան բակալավրիատի քննություններով, ինչպես կազմակերպվել է նախորդ ուսումնական տարիներին:

Արդեն 2029-2030 ուսումնական տարվանից, «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի համաձայն, ընդունելության մրցույթի կազմակերպումը կվերապահվի բուհերին:

«Շտեմարաններ» հասկացությունը փոխարինվում է

Ըստ վերոնշյալ կարգի՝ ընդունելության միասնական քննությունները կազմակերպվում են ԿԳՄՍՆ կողմից հաստատված առարկայական ծրագրերով, հանրակրթական ուսումնական հաստատություններում պարտադիր օգտագործման երաշխավորված դասագրքերով, շտեմարաններով: Վեջիններս այլևս չեն հրատարակվում և չեն կիրառվում որպես բուհերի ընդունելության քննությունների անցկացման համար նախապատրաստվող առաջադրանքների, թեստերի մշակման աղբյուր։

Հետևաբար, միասնական քննությունների կազմակերպման գործընթացում քննական նյութերի համապատասխանությունը նոր չափորոշիչով սահմանված առարկայական ծրագրերին և դասավանդված ուսումնական նյութին ապահովելու նպատակով՝ սույն որոշմամբ «շտեմարաններ» հասկացության փոխարեն ամրագրվում է «ուսումնական գործընթացի բովանդակությանն առնչվող այլ ուսումնական նյութեր» ընդհանուր հասկացությունը: Այն ներառում է նաև հանրակրթական ուսհաստատություններում գործածության երաշխավորված համապատասխան մոդուլները՝ որպես հիմնական ուսումնական ռեսուրսներ։

Վերջնաժամկետի փոփոխություն ընդունելության առաջին փուլում

Հստակեցվել է, որ ընդունելության առաջին փուլում դիմում-հայտ ներկայացրած դիմորդը կարող է փոփոխություններ կատարել կամ հրաժարվել դիմում-հայտից մինչև դեկտեմբերի 25-ը:

Ընդունելության առաջին փուլն ընդգրկում է դեկտեմբերի 15-25-ը ընկած ժամանակահատվածը:

Բացի այդ՝ որոշմամբ կատարվել են նաև մի շարք այլ տեխնիկական փոփոխություններ:

Որոշումը բխում է 2050 Հայաստանի վերափոխման ռազմավարությունից, ՀՀ կրթության մինչև 2030թ. զարգացման պետական ծրագրից, ինչպես նաև ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրով սահմանված բարձրագույն կրթության ոլորտի բարեփոխմանը միտված բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունելության սկզբունքների և մեխանիզմների վերանայման ռազմավարական նպատակներից։