Անցյալ շաբաթ Բրյուսելում ստորագրվեց Հայաստանի ու Եվրամիության միջև ընդհանուր ավիացիոն համաձայնագիրը։ Հայաստանի արտգործնախարարն անդրադարձավ փաստաթղթի նշանակությանը՝ առևտրի, զբոսաշրջության, ներդրումների տեսանկյունից։ «ԵՄ ընդհանուր ավիացիոն գոտուն՝ ավիացիոն ծառայությունների միասնական շուկային միանալը կնպաստի ԵՄ ավիացիոն ստանդարտների ընդունմանը, ավիացիոն կանոնների կիրառմանը և կզարգացնի հետագա համագործակցությունը ավիացիոն անվտանգության ոլորտում: Այս ամենից կշահեն ազգային ավիաընկերությունները և, իհարկե, անհատ ճանապարհորդները»,- նշել է Արարատ …

