Սեպտեմբերի 2-ին, ժամը 21-ի սահմաններում, ոստիկանության Գուգարքի բաժնի ՊՊԾ դասակի ծառայողները բնապահպանական ոլորտի իրավախախտումներ հայտնաբերելու և կանխարգելելու նպատակով Փամբակ գյուղի վարչական տարածքում ստուգել են նույն գյուղի 20-ամյա բնակչի` փայտանյութով բեռնված «ՈւԱԶ» մեքենան. տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից: Վարորդը վառելափայտի օրինականությունը վկայող փաստաթուղթ չի ներկայացրել, հայտնել է, որ ժամը 13.30-ին Փամբակ գյուղի անտառում բենզասղոցով ապօրինի հատել է …

