ԱՄՆ պաշտոնյաները զգուշացրել են Իսրայելին, որ Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակումներն արդյունավետ չեն

Լուրեր

11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ-ն պաշտոնյաները զգուշացրել են Իսրայելին, որ իրանական միջուկային օբյեկտների վրա հարձակումն արդյունավետ չէ և կարող է Թեհրանին ավելի խրախուսել՝ արագացնել միջուկային ծրագիրը։ Այս մասին գրում է իսրայելական Haaretz-ը՝ վկայակոչելով The New York Times-ին։

Իսրայելցի պաշտոնյաները մերժել են նախազգուշացումները՝ ասելով, որ ծրագրեր չունեն դադարեցնելու հարձակումներn իրանական օբյեկտների վրա, ասվում է զեկույցում, որը վկայակոչում է կատարում անանուն պաշտոնյաներին։

Լրատվամիջոցը գրում է, որ Իրանն արագորեն վերականգնում է իսրայելական հետախուզության կողմից վնասված օբյեկտները և նույնիսկ թարմացնում նոր սարքավորումներով՝ ավելի արագացնելով ուրանի հարստացումը։

Ըստ հրապարակման՝ Սպիտակ տան պաշտոնյաները քննարկում են Իրանի հետ միջանկյալ գործարքի հնարավորությունը՝ հույս ունենալով ժամանակ շահել և Իսրայելին հետ պահել իրանական օբյեկտները ռմբակոծելու սպառնալիքներից։

ՄԱԿ-ի ատոմային վերահսկողության կառույցն էլ անցյալ շաբաթ հայտարարել էր, որ կարծում է, թե Իրանն ավելացրել է բարձր հարստացված ուրանի պաշարները՝ խախտելով տերությունների հետ 2015 թվականի համաձայնագիրը:

Նշվում է, որ Բրիտանիայի, Չինաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Ռուսաստանի բարձրաստիճան դիվանագետները նախատեսում են նոյեմբերի 29-ին Վիեննայում հանդիպել իրանցի պաշտոնյաների հետ՝ քննարկելու Թեհրանի վերադարձը 2015 թվականի համաձայնագրին։

Նախօրեին Իսրայելի ազգային հետախուզության՝ «Մոսադ»-ի նախկին ղեկավարը Haaretz-ին տված հարցազրույցում խոստովանել է, որ Իրանն ավելի շատ ուրան է հարստացրել միջուկային գործարքից Ամերիկայի դուրս գալուց հետո։

Յոսի Քոհենը, որն այս տարի է ավարտել պաշտոնավարումը որպես «Մոսադ»-ի ղեկավար, ասել է, որ չնայած նախկին բարձրաստիճան մի շարք պաշտոնյաների հայտարարություններին, թե հիմա ուշ է Իրանին կանգնեցնել միջուկային պետություն դառնալու շեմից, «երբեք ուշ չէ»։

Պատասխանելով հարցին՝ արդյո՞ք Իսրայելը կարող է ինքնուրույն ռազմական հարված հասցնել Իրանին, Քոհենն ասել է․ «Կարծում եմ՝ Իսրայելը պետք է կարողանա միայնակ պայքարել, ինչպես անցյալում երկու անգամ արել ենք՝ Իրաքում և Սիրիայում»։

Էմմա Չոբանյան