Իրանի համար ցանկալի է, որ իր ներկայությունը Սյունիքում երաշխավորվի, ինչը նպաստավոր է նաև Հայաստանի անվտանգության համար․ Իրանի Մեջլիսի հայազգի պատգամավոր

Լուրեր

06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
06.10.2026 | 20:09
Մոսկվան հայտարարել է, թե Հայաստանը ցանկանում է Գյումրիից ռազմաբազայի դուրսբերման պատասխանատվությունը «բարդել Ռուսաստանի վրա»
06.10.2026 | 20:00
ՀՀ-ն ռուս-թուրքական սպառնալիքին կդիմակայի դեպի ԵՄ գնալով․ ուզում են Սյունիքը վերցնել․ Դավիթ Շահնազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 19:45
«Երևան Մոլ»-ից «Շանթ» ու «Արմենիա TV»․ ինչո՞ւ են Դատախազություն կանչել Միքայել Մինասյանին ու կնոջը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 19:28
Կրեմլը Լիտվայում միջուկային զենք տեղակայելու ծրագրերն «էսկալացիայի քայլ» է անվանել
06.10.2026 | 19:15
Ալեն Սիմոնյանն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են Հայաստան-ԵՄ փոխգործակցությունն ու տարածաշրջանային հարցերը
06.10.2026 | 19:00
Իրանը կխոչընդոտի «Թրամփի ուղուն», եթե ԱՄՆ-ն պարտադրի ՀՀ-ին՝ միանալ Թեհրանի դեմ պատժամիջոցներին. Արմեն Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 18:49
Ֆրանսիան միջուկային մարտագլխիկ կրելու ունակությամբ նոր հրթիռ է փորձարկել
06.10.2026 | 18:42
Վահագն Խաչատուրյանն ու Կիպրոսի դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության խորացումը
06.10.2026 | 18:30
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Լյուքսեմբուրգի դեսպանին
06.10.2026 | 18:19
Բայրամովն ԱՄՆ հատուկ ներկայացուցչի ավագ խորհրդականի հետ քննարկել է TRIPP-ը
06.10.2026 | 18:13
Վարդան Ղուկասյանն անմեղ ճանաչվեց խուլիգանության գործով // ՔՊ-ն եկեղեցու հարցով հանձնաժողով ստեղծեց․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 18:10
Մեսին վերջին մարզումն է անցկացրել Արգենտինայի հավաքականում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
06.10.2026 | 18:06
«Երեխու պարանոցն ու ձեռքերը ուռած էին, ծեծելուց հետո վատացել ա»․ մանրամասներ Գեղարքունիքում ուսուցչի կողմից 2-րդ դասարանի աշակերտուհուն բռնության ենթարկելու դեպքից
Բոլորը

Ադրբեջանի վարած քաղաքականության, Հարավային Կովկասում առկա իրավիճակի  և Հայաստանի կարևորության մասին Իրանի հասարակական կարծիքը վերջին ամիսներին փոփոխության է ենթարկվել։ Factor.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Իրանի Մեջլիսի հայազգի պատգամավոր Ռոբերտ Բեգլարյանը՝ հիշատակելով, որ անգամ այնպիսի իրավիճակ ստեղծվեց, որ Իրանն իր զորքերը տեղակայեց Ադրբեջանի հետ սահմանին։

«Երկուստեք ԶԼՄ-ներն անընդհատ միմյանց թիրախավորում էին։ Տարածաշրջանային խնդիրները մեկ ամսից ավելի Իրանի հասարակության ուշադրության կենտրոնում էին, և անկախ նրանից, որ հիմա իրանական ԶԼՄ-ների ուշադրությունը թեմայի նկատմամբ փոքր-ինչ նվազել է, ամեն դեպքում, երկրի ղեկավարությունն ուշի-ուշով հետևում է Ադրբեջանի քայլերին»,- նշեց նա։

Ըստ Ռոբերտ Բեգլարյանի՝ Ադրբեջանը կամ Թուրքիան գուցե փորձեն Իրանին «տնտեսական խայծ» առաջարկել։

«Արդեն մնում է հասկանալ, թե Իրանը, իր քաղաքական շահերից ելնելով, որքան կանգուն կմնա իր դիրքերում։ Կարծում եմ՝ այդպես կլինի։ Սա մի ընթացք է, որ բոլորս էլ գիտենք, քաղաքական, դիվանագիտական աշխարհում լինում է։ Պարզապես տրամաբանական կլինի, որ Իրանը փորձի իր այլընտրանքային հնարավորությունները հաշվի առնել, մասնավորապես՝ տարանցիկ, էներգետիկ ծրագրերում, և կարևորել Հայաստանի դերը»,- հավելեց պատգամավորը։

Նրա խոսքով՝ Հայաստանի և Իրանի դեսպանատներն աշխատում են փոխշահավետ ծրագրերն առաջ տանելու ուղղությամբ․ «Խոսքս, մանավորապես, վերաբերում է ենթակառուցվածքերի զարգացման համար ներդրումներ անելուն։ Այս հարցերը կարոտ են անընդհատ մոնիթորիգ անելու և անընդհատ օրակարգում պահելու։ Դրա համար կարիք կա, որ երկու երկրների դիվանագիտությունը լավ աշխատի»։

Անդրադառնալով իրանական կողմից հնչող հայտարարություններին՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն աջակցելու շուրջ, Ռոբերտ Բեգլարյանը նշեց, որ դա կախված է մի շարք հանգամանքներից։

«Նախ՝ դա կախված է նրանից, թե Հայաստանն ինչպես կբանակցի, ինչ հնարավորություններ կստեղծի դրա համար։ Նաև կարևոր գործոն է Ռուսաստանը, թե Մոսկվան ինչպես կվերաբերի Թեհրանի մասնակցությանը։ Եթե անգամ Իրանն իր մասնակցությունը չունենա գործընթացներում, պետք է ասել, որ նրա համար կարևոր է, որ իր սահմանները չխաթարվեն։ Նաև պետք է ասել, որ բացի դրանից՝ Իրանի համար ցանկալի է, որ իր ներկայությունը Սյունիքում երաշխավորվի, ինչը նպաստավոր է նաև Հայաստանի անվտանգության համար։ Դա արդեն այլ կարգի ռազմավարական մոտեցման և բանակցությունների կարիք ունի»,- նշեց նա։

Ռոբերտ Բեգլարյանի խոսքով՝ Իրանի մասնակցությունը տարածաշրջանում հնարավոր զարգացումներին կարող է Հայաստանի համար նպաստավոր լինել։ Նա, սակայն, նկատեց, որ Հայաստանում դրան վերապահումով են վերաբերում՝ գուցե մտածելով, որ ինչ-որ մի պահի իրանական կողմը կարող է Թուրքիայի կամ Ադրբեջանի ճնշման արդյունքում ընդունել Թուրքիայի ազդեցության մեծացումը։

Ինչ վերաբերում է նրան, թե իրականում ինչ է ցանկանում Իրանը՝ անմիջական մասնակից դառնալ գործընթացում, թե՞ հետևել կողքից, մինչև իրեն անմիջապես վտանգ սպառնա, ապա, ըստ Ռոբերտ Բեգլարյանի, վերջին իրադարձությունները Իրանին ցույց տվեցին, որ չպետք է դիտորդի կարգավիճակ ընդունել։

«Իրանն իր ներկայությունն ունի տարբեր տարածաշրջաններում, մասնակցություն է ունենում տարբեր հակամարտություններում։ Իսկ երբ տեսանք վերջին տարվա ընթացքում Թուրքիայի ներկայությունը Հարավային Կովկասում՝ Ղարաբաղում պատերազմի ժամանակ, հասկացանք, որ Միջին Արևելքը և Հարավային Կովկասն իրար շաղկապված են և կրում են միմյանց  ազդեցությունը։ Այնպես որ՝ ես այն կարծիքին եմ, որ Իրանը չի կարող միայն դիտորդի կարգավիճակով լինել Կովկասում»,- նշեց մեր զրուցակիցը։

Նա հավելեց, որ ստեղծված իրավիճակը պահանջում է, որ Իրանն ավելի լրջորեն մոտենա տարածաշրջանի հարցերին։

«Մյուս կողմից՝ Սիրիան, Լիբանանը, Եմենը և այլ տարածաշրջանային խնդիրներ կան, որտեղ ներգրավված է Իրանը։ Եղած սպառնալիքները պահանջում են, որ Իրանը լրջորեն վերանայի և վերամշակի իր անվտանգային պարադիգման»,- ընդգծեց պատգամավորը։

Նա կարծիք հայտնեց, որ Իրանը կկարողանա ստեղծված իրավիճակում դիմագրավել սպառնալինքներին, քանի որ արդեն 4 տասնամյակի փորձ ունի նման հարցերում։

«Պարզապես հիմա սպառնալիքների մասշտաբներն են մեծ, այստեղ իրադարձությունները շատ արագ են զարգանում։ Դրան դիմագրավելու ճանապարհին պետք են լուրջ մոտեցումներ։ Այս ընթացքում պետք է հայկական և իրանական կողմերը հստակ հասկանան՝ ինչպես կարող են համագործակցել»,- եզրափակեց իրանահայ պատգամավորը։

Հռիփսիմե Հովհաննիսյան