Ռուսաստանի և Իրանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները երեկ հայտարարեցին բանակցային նոր՝ 3+3-ի ձևաչափի քննարկման մասին, որն այս երկու երկրներից զատ՝ ներառելու է Հայաստանը, Ադրբեջանը, Թուրքիան և Վրաստանը: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նշեց՝ այս ձևաչափի շրջանակում քննարկվելու է տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային ուղիների ապաշրջափակման հարցը՝ հավելելով, որ իրանական կողմը դրական վերաբերմունք է հայտնել գաղափարի վերաբերյալ: …

