Թուրքիան ֆրանսիական Airbus-ից ստացել է Türksat 5B արբանյակը

Լուրեր

11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքական արբանյակային և կաբելային հեռուստատեսության օպերատոր Türksat AŞ-ը ստացել է Türksat 5B արբանյակը Ֆրանսիայում Airbus Defense and Space (Airbus D&S) ընկերությունում տեղի ունեցած արարողության ժամանակ, գրում է «Անադոլու» գործակալությունը։

Տիեզերական սարքի արտադրությունն ու փորձարկումները հաջողությամբ ավարտվել են։ Ներկայում ընկերությունը պատրաստվում է արբանյակի տեղափոխմանն ամերիկյան SpaceX ընկերություն։

Turksat 5B արբանյակը նախատեսվում է տիեզերք արձակել դեկտեմբերին՝ ԱՄՆ Ֆլորիդայի Քեյփ Կանավերալ տիեզերական ուժերի կայանի բազայից։ Թուրքական արբանյակն ուղեծիր է հասցվելու Space X Falcon 9 հրթիռով։ Այս արբանյակը դառնալու է ամենահզորը Turksat-ի արբանյակային պարկում։

Բացի Թուրքիայից՝ արբանյակի ծածկույթը ներառելու է ամբողջ Մերձավոր Արևելքը, Պարսից ծոցը, Սև ծովը, Միջերկրական ծովը, Հյուսիսային ու Արևելյան Աֆրիկան, Նիգերիան, Հարավային Աֆրիկան։

Էմմա Չոբանյան