Մհեր Գրիգորյանն ընդունել է ԵՏՀ նախարար Սերգեյ Գլազևին
Տնտեսություն
22.11.2021 | 19:56Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրացիայի և մակրոտնտեսության հարցերով նախարար Սերգեյ Գլազևին:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են ԵԱՏՄ շրջանակներում տարբեր ոլորտներում համագործակցության հիմնական ուղղությունները: Անդրադարձ է կատարվել նաև մինչև 2025 թվականի եվրասիական տնտեսական ինտեգրացիայի զարգացման ռազմավարական ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացմանը:
Մհեր Գրիգորյանը և Սերգեյ Գլազևը մտքեր են փոխանակել ԵԱՏՄ ռազմավարությամբ նախատեսված նոր ուղղությունների, ներառյալ համատեղ կոոպերացիոն ծրագրերի իրականացման հեռանկարի շուրջ: