Թուրքիան փակել է իր բոլոր անցակետերը իրանական բեռնատարների համար։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Իրանի հետ առևտրի զարգացման ասոցիացիայի ղեկավար Օզջան Ալաշը, գրում է «Вестник Кавказа»-ն։ Նրա խոսքով՝ նման որոշում է կայացվել՝ ի պատասխան թուրքական բեռնատարների Իրան մուտքի արգելքի։ «Թուրքիայի և Իրանի միջև առևտրաշրջանառությունն ամբողջովին դադարեցվել է Իրանի ու Ադրբեջանի սահմանին լարված իրավիճակի պատճառով»,- …

