Կրեմլի հովանու տակ հենց հիմա տարածքային փոխանակումներ են գնում՝ որ անկլավները պահեք, տվեք տարածքները․ Սարո Սարոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Factor TV-ն զրուցել է քաղաքագետ Սարո Սարոյանի հետ

-Պարո՛ն Սարոյան, արդյո՞ք Ադրբեջանի և Հայաստանի միջև ռազմական գործողություններ կվերսկսվեն մինչև դեկտեմբերի 15-ը, երբ Բրյուսելում կկայանա Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը՝ Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի միջնորդությամբ։ Արդյո՞ք միամտություն չէ կարծելը, որ որևէ քաղաքական հանդիպում չի ուղեկցվելու ռազմական բախումներով։ Մինչև որտե՞ղ է պատրաստ Ադրբեջանը ռազմական գործիքներ կիրառել ՀՀ-ի դեմ, արդյո՞ք բանը կհասնի լայնածավալ պատերազմի։

-Քանի ռազմական մեխանիզմն ապացուցել է իր արդյունավետությունը, Ադրբեջանը կիրառելու է։ Եվ եթե հիմա խնդիր կա տապալելու որևէ պրոցես, պետք չի սպասել, որ ռազմական մեխանիզմներ չեն գործադրվի։ Սիսիանի դեպքերը ցույց տվեցին, որ իրենք նաև տարածքային խնդիրներ էին լուծում, և դա կապված էր Քաշաթաղի կողմից առաջխաղացումից հետո որոշակի քառակուսի կիլոմետրեր իրենց տիրապետության տակ անցնելու հետ։ Շատերը չնկատեցին, որ վերջերս մի կոմպոնենտ էլ մտավ պաշտոնական քաղաքականություն, երբ պաշտոնական Երևանն ընդունեց, որ 41 քառակուսի կմ տարածք է գտնվում ադրբեջանական օկուպացիայի տակ։ Դրա հետ մեկտեղ, այլ կոնտեքստում ասվեց, որ երբևէ լինելու է նաև տարածքային փոխանակություն, երբ դեմարկացիա և դելիմիտացիա լինի։

-Բաքվի և Երևանի միջև տարածքային փոխանակության թեմայով խոսել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ «Վալդայ» ակումբում իր ելույթում։ Իսկ հնարավո՞ր է՝ այս օրերին հենց այդ փոխանակությունն է ընթանում՝ «տարածքներ՝ անկլավների դիմաց»։

-Հենց դրա մասին եմ ասում։ Իրականում կարծես թե կա Կրեմլի հանձնառությունը կամ «պատրոնաժությունը», և հիմա կոնկրետ գնում են տարածքային փոխանակման գործընթացներ, և երբ ես ասում էի՝ համոզման մեթոդներ կան, ինչպես տգետներին համոզել․․․ տգետներին կարելի է համոզել, որ անկլավների դիմաց հիմա տանք տարածքներ, որպեսզի անկլավները կարողանանք պահել։ Կարող է տրամաբանական թվալ՝ լավ է, որ Երասխի կամ Իջևանի շրջանի անկլավները պահենք, եթե հիմա ստիպված զիջենք այս տարածքները, հետո փաստի առաջ կանգնելով՝ վաղը մյուս օրը մեր հանրությանը կկարողանանք մեկնաբանել, թե ինչպես մենք կարողացանք այդ անկլավները վերցնել և ինչպես փոխանակում տեղի ունեցավ։ Հարցն այդտեղ է, որ ստվերում կատարվում են որոշակի գործընթացներ, որոնք չեն հանրայնացվում և միտված են այսպիսի խնդիրների լուծմանը։

-Իսկ ինչո՞վ բացատրել ռուսական շահագրգռվածությունն այս պրոցեսում։

-Այս ամենում կա ռուսական շահագրգռվածությունը, որպեսզի նա շատ արագ հասնի մաքսիմալ այն կոնֆիգուրացիային, որ իրեն ձեռնտու է Սյունիքի տեսանկյունից, և այն, ինչ ինքը պայմանավորվում է թուրքական կողմի հետ կուլիսներում, դա կյանքի կոչի, որովհետև թե՛ Ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացը, թե՛ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը, տեսնում ենք, տեղաշարժվում է դեպի արևմտյան դաշտ։ Այս պատկերով է պետք նայել տեղի ունեցողին՝ ասվում է մի բան, բայց իրականում կատարվում է բոլորովին այլ բան։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան