Հերքելով հերքումները․ ապատեղեկատվության դեմ պայքար, թե՞ սեփական ապատեղեկատվության տարածում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.09.2026 | 00:14
Կռվախնձոր դարձած դուռն ու արտահերթ ընտրությունների նախերգանքը․ Գյումրիի ավագանու նիստը լարվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 23:30
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
15.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.09.2026 | 23:07
ԶՈՒ ԳՇ պետը գիշերային ժամերին անակնկալ ստուգայց է կատարել մի շարք զորամասեր
15.09.2026 | 23:00
Թրամփը հայտարարել է, որ TRIPP-ը մեծ առավելություն է տալիս Թեհրանի հետ հարաբերություններում․ The Hill
15.09.2026 | 22:42
Պուտինի մերձավոր ռուս օլիգարխ Կրեմլյովը վճարել է Թրամփի որդու հարսանիքի ծախսերի մի մասը. ProPublica-ի հետաքննությունը
15.09.2026 | 22:27
Արարատ Միրզոյանը հասարակական խորհրդի նիստում ներկայացրել է արտաքին քաղաքականության առաջնահերթությունները
15.09.2026 | 22:23
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Մոլդովայի հետ
15.09.2026 | 22:12
«Մարդը պետք է գերակա լինի ԱԲ-ի նկատմամբ»․ Microsoft-ը վարքագծի կանոնագրքի նախագիծ է հրապարակել
15.09.2026 | 21:59
Սպիտակ էջեր չկան․ պատասխան Հաջիևի հեգնանքին՝ Մատենադարանի բնօրինակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 21:45
Եվրոպան Հայաստանին ցույց տվեց, որ կարող է լինել հուսալի գործընկեր՝ ոչ միայն խոսքով․ Բոգդան Զդրոևսկին՝ ԵԽ-ում քվեարկության մասին
15.09.2026 | 21:38
Ֆրանսիան ԵՄ-ում լոբբինգ է անում Ալիշեր Ուսմանովի դեմ պատժամիջոցները չեղարկելու համար՝ որպես Ադրբեջանում պահվող ֆրանսիացի քաղաքացիների ազատ արձակման գործարքի մաս․ FT
15.09.2026 | 21:24
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները
15.09.2026 | 21:11
Ալիևը Եվրախորհրդարանը «կոռուպցիոներների որջ» է անվանել ու եվրոպական կառույցներին մեղադրել ՀՀ-ին աջակցելու մեջ
15.09.2026 | 21:00
Սարսափելի է՝ օտարերկրյա դիվանագետները էթնիկ զտումը նորմալացրին․ ՀՀ-ն պիտի բողոք ներկայացնի այդ երկրներին․ Հայկ Խանումյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ապատեղեկատվության լայն տարածումը, հատկապես վերջին տարվա ընթացքում, իսկական փորձություն է դարձել Հայաստանի քաղաքացիների համար։ Կորոնավիրուսի տարածման և հայ-ադրբեջանական սահմանին պարբերաբար սրվող լարվածության ֆոնին իրարամերժ տեղեկությունները մոլորության մեջ են գցում քաղաքացիներին ու տեղեկատվական անվտանգության լուրջ ռիսկեր առաջացնում։ Ընդ որում, հաճախ հակասական, իրարամերժ տեղեկությունները հաղորդվում են հենց պետական գերատեսչությունների ու պաշտոնյաների կողմից։

Այսպես․ Պաշտպանության նախարարությունը նոյեմբերի 14-ին հայտարարություն տարածեց՝ հերքելով ՀՀ տարածք ադրբեջանական զինտեխնիկայի ներխուժման մասին տարածված տեղեկությունները:

«Սոցիալական ցանցերում տարածվող տեղեկությունները, թե սահմանային այդ հատվածում հայկական տարածք ադրբեջանական ԶՈՒ զրահատեխնիկա է մտել, չի համապատասխանում իրականությանը»,- մասնավորապես նշված է հայտարարության մեջ։

Հաջորդ օրն արդեն վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կայացած Անվտանգության խորհրդի նիստից հետո ԱԽ-ն հայտարարություն տարածեց․ «Նոյեմբերի 14-ին ժամը 13:00-ի սահմաններում հայ-ադրբեջանական սահմանագծի արևելյան տեղամասերից մեկում Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները զրահատեխնիկայի աջակցությամբ ներխուժել են Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք»:

Այսպիսով՝ մեկ օրվա տարբերությամբ Անվտանգության խորհուրդը հերքեց ՊՆ-ի հերքումը։ Նման օրինակները շատ են։

Ապատեղեկատվության տարածմանն են նպաստում նաև պետական գերատեսչությունների կողմից լռությունն ու հաճախ ուշացած, անհրաժեշտ տեղեկություններ չպարունակող հայտարարությունները։ Կրկին թարմ օրինակ․ նոյեմբերի 16-ին հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղի ունեցած մարտական գործողությունների հետևանքով հայկական կողմից գերիների, զոհերի և վիրավորների մասին տեղեկությունները սկսեցին տարածվել դեռ օրվա կեսից։

Պաշտոնական հաստատում կամ հերքում ստանալու բոլոր փորձերն ապարդյուն էին․ գերատեսչությունների խոսնակները անցել էին ընդհատակ։ Եվ մինչ ԶԼՄ-ները, անգամ՝ Հանրային հեռուստաընկերությունը, տարածում էին վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ»-ի կայքում սեփական աղբյուրներին հղմամբ հրապարակված տեղեկությունը՝ 10 զոհ և 6 գերի ունենալու մասին, ՊՆ-ն այնպիսի հաղորդագրություններ էր տարածում, որոնք ավելի շատ հարցեր էին առաջացնում, քան պատասխաններ տալիս։ Անգամ երբ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Հանրայինի եթերում հայտարարեց, որ հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ, ՊՆ-ն հաղորդագրություն տարածեց՝ հայտնելով, թե զոհերի ու վիրավորների մասին տեղեկություհ չունի, դեռ ճշտում են։

Արդյունքում, շարքային քաղաքացին, անգամ ԶԼՄ-ները տարակուսած էին՝ պետական ո՞ր մարմնի հայտարարությանը հավատալ և տարածել։ Բայց սա դեռ պատերազմական հարցերի շուրջ է, որը նաև որոշակի գաղտնիության բաղադրիչ է ենթադրում։ Մինչդեռ նման օրինակները բազմաթիվ են նաև այլ ոլորտներում։

Պետական գերատեսչությունների հետ աշխատելը բավականին խնդրահարույց է․ հաճախ մամուլի խոսնակները ոչ կոմպետենտ են, չեն տիրապետում ինֆորմացիային։ Այս մասին Factor TV-ի հետ զրույցում նշում է  Փաստերի ստուգման հարթակի լրագրող Սևադա Ղազարյանը։

«Ես կդժվարանամ ասել՝ ովքեր են վատ աշխատում, որովհետև շատ ավելի հեշտ է թվարկել այն գերատեսչությունները, որոնց հետ աշխատելիս խնդիր չես ունենում։ Մնացած բոլորը մեծամասամբ կա՛մ չեն տիրապետում խնդրին, կա՛մ փորձում են հնարավորինս լղոզված պատասխաններ տալ, որովհետև երևի իրենք էլ չգիտեն հարցի պատասխանը, չնայած իրենք են հանդիսանում համապատասխան ոլորտը կարգավորող մարմնի մամուլի ծառայությունը։ Այսինքն՝ այս առումով Հայաստանի պետական համակարգը շատ թերի է աշխատում»,- ներկայացրեց Ղազարյանը։

Հայաստանում ապատեղեկատվության տարածման դեմ պայքարի հարցում վերջին 3 տարիներին առաջընթաց չի նկատվել ո՛չ օրենսդրության, ո՛չ հասարակության դիմակայանության, ո՛չ մամուլի որակի առումով։ Այս եզրահանգմանը Քաղաքացիական հետազոտությունների կենտրոնի փորձագետ Արմեն Գրիգորյանը եկել է՝ ուսումնասիրելով վերջին 3 տարիներին Հայաստանում ապատեղեկատվության հոսքերն ու հասարակության շրջանում դրանց նկատմամբ դիմակայունությունը։

Ուսումնասիրությունը տեղ է գտել սեպտեմբերին հրապարակված «Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների ապատեղեկատվության դիմակայունության ցուցիչ» գրքում, որն անդրադառնում է Արևելյան գործընկերության երկրներում, ինչպես նաև Լեհաստանում, Հունգարիայում, Չեխիայում և Սլովակիայում առկա իրավիճակին։ Փորձագետն ընդգծում է՝ ընդհանուր ռազմավարական մոտեցման խնդիր ունենք։

«Ռազմավարական կոմունիկացիա գոյություն չունի։ Դա պետք է հասարակության հետ կապերից առանձին լինի, որը չկա Հայաստանում։ Տեղեկատվական անվտանգության նկատմամբ համապատասխան, անհրաժեշտ մոտեցում չկա, համակարգային լուծումներ նախատեսված չեն»,- նշում է Գրիգորյանը։

Փորձագետի հետ համաձայն է նաև իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խորհրդարանական խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը։ Նա ևս նշում է՝ տեղեկատվական ռազմավարությունը խիստ անհրաժեշտ է։

«Այս պահին կարող եմ տեղեկացնել, որ Պաշտպանության նախարարությունում տեղի ունեցող փոփոխություններում նաև այս մասով է փոփոխություն իրականացվում։ Պաշտպանության նախարարությունը կունենա իր առանձին տեղեկատվական քաղաքականությունը։ Սա կիբերանվտանգությանն է վերաբերում, արտաքին ագրեսիային դիմակայելու և մեդիա պատերազմներ վարելու իմաստով։ Կգնանք այն ճանապարհով, որ յուրաքանչյուր գերատեսչություն ունենա առանձին ռազմավարական կոմունիկացիա»,- նշեց նա։

Ապատեղեկատվության տարածումը կանխելու նպատակով իշխող խմբակցությունը տարբեր օրենսդրական նախագծեր է ներկայացնում, որոնցից մեկը «Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխությունների կատարումն է։ Նախագծով պատասխանատվություն է սահմանվում անհայտ աղբյուրներից արտատպվող կեղծ տեղեկությունների համար։ Սակայն նախագիծը, ոլորտի մասնագետների պնդմամբ, ոչ միայն կարող է անարդյունավետ լինել ապատեղեկատվության դեմ պայքարում, այլև լուրջ ռիսկեր է պարունակում ազատ խոսքի և լրատվամիջոցների աշխատանքի համար։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անժելա Պողոսյան