ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան միաձայն ընդունել է Հայաստանի ներկայացրած «Կրթություն հանուն խաղաղության» բանաձևը

Լուրեր

23.10.2026 | 12:25
ՀՖՖ. Դատարանը առանց քննության է թողել «Նոայի» և Աննա Օհանյանի հայտնի հայցադիմումները
23.10.2026 | 12:14
Դնեպրոպետրովսկի և Սումիի վրա ռուսական հարձակումների հետևանքով չորս մարդ է տուժել
23.10.2026 | 12:03
«Մենք պատրաստ ենք». Նարեկ Կարապետյանն արձագանքել է Փաշինյանի՝ արտահերթ ընտրությունների գնալու տարբերակին
23.10.2026 | 11:55
Վթարային ջրանջատում Լոռու և Տավուշի մարզերում
23.10.2026 | 11:42
Պուտինը հայտարարել է, թե ՌԴ-ն «չի ցանկանում պատերազմել» Ուկրաինայի հետ, և որ գենետիկ հետազոտությունների համաձայն՝ «ռուսներն ու ուկրաինացիները մեկ ժողովուրդ են»
23.10.2026 | 11:34
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
23.10.2026 | 11:23
Տիբեթում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել․ զոհվել է առնվազն 16 մարդ, տասնյակ վիրավորներ կան
23.10.2026 | 11:12
Երկու հայ բռնցքամարտիկներ երիտասարդական ԱԱ-ի 1/4 եզրափակիչում են
23.10.2026 | 11:00
ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ Հայաստան-ԱՄՆ համաձայնագիրը հոկտեմբերի 27-ին կքննարկվի ԱԺ լիագումար նիստում
23.10.2026 | 10:55
Հայաստանը և ԱՄՆ-ն քննարկել են նոր միջուկային էներգաբլոկի կառուցման հարցը
23.10.2026 | 10:45
Թրամփը հայտնել է, որ Մասկը վերականգնել է Starlink-ին Ուկրաինայի լիարժեք հասանելիությունը
23.10.2026 | 10:33
Կարգալույծ հռչակված քահանաները ևս պարտվեցին Եկեղեցուն. հոգևոր հովվի պաշտոնում վերականգնելու գործերը կարճվել են
23.10.2026 | 10:22
Սեդրակ Քոչարյանի կալանքի ժամկետը երկու ամսով երկարաձգվեց
23.10.2026 | 10:10
Արման Ծառուկյանը հարձակվել է Դիլոն Դենիսի վրա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 10:04
Նոյեմբերի 11-ին կայանալիք ՀԱՊԿ նիստում կարող է որոշում կայացվել Հայաստանի անդամակցության հարցով․ Մասադիկով
Բոլորը

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի լիագումար նիստում միաձայն ընդունվել է Հայաստանի նախաձեռնած «Կրթություն հանուն խաղաղության» բանաձևը։ Փաստաթղթին համահեղինակել են շուրջ 100 պետություններ, իսկ բանաձևը կոչ է անում անդամ երկրներին խթանել խաղաղության մշակույթի վրա հիմնված կրթությունը և ապահովել բոլորի համար մատչելի ու որակյալ կրթության իրավունքը։

«ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի լիագումար նիստում միաձայն ընդունվել է Հայաստանի Հանրապետության կողմից ներկայացված «Կրթություն հանուն խաղաղության» բանաձևը։

Նախաձեռնությունը բխում է Հայաստանի կառավարության կողմից կրթությանը տրվող ռազմավարական նշանակությունից, ինչպես նաև միջազգային հարթակներում Հայաստանի կողմից առաջմղվող դրական և ապագային միտված օրակարգից` ուղղված միջազգային և տարածաշրջանային խաղաղության խթանմանը, կայուն զարգացման առաջմղմանն ու մարդու իրավունքների պաշտպանությանը:

Հայաստանի նախաձեռնած և հիմնական համահեղինակների` Ֆրանսիայի, Չիլիի, Ղազախստանի, Մոնղոլիայի և Նեպալի հետ համատեղ ներկայացված բանաձևը համահեղինակել են ՄԱԿ-ի բոլոր տարածաշրջանային խմբերից շուրջ 100 անդամ պետություններ, ինչը վկայում է Հայաստանի նախաձեռնությանը միջազգային հանրության հաստատակամ և լայն աջակցության մասին։

«Կրթություն հանուն խաղաղության» բանաձևի ընդունմամբ ՄԱԿ-ը վերահաստատում է բոլորի համար մատչելի, անվտանգ, ներառական և որակյալ կրթության իրավունքի երաշխավորման հանձնառությունը՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով զինված հակամարտություններից, հումանիտար և այլ ճգնաժամերից տուժած երեխաներին, ներառյալ` փախստականներին։ Բանաձևով ճանաչվում է կրթության դերն արդարացի, խաղաղ և ներառական հասարակությունների կառուցման և խաղաղության մշակույթի առաջմղման գործում։

ՄԱԿ անդամ պետություններին կոչ է արվում ապահովել կրթություն, որը հիմնված է խաղաղության մշակույթի վրա: Խրախուսվում է կրթության առաջմղումը` հակամարտությունների հիմնարար պատճառները վեր հանելու, փոխադարձ վստահությանը նպաստելու և հասարակական համերաշխությունն ամրապնդելու նպատակով»,- ասվում է հաղորդագրության մեջ։