Իսրայելում ԱՄՆ դեսպանատունն իր աշխատակիցներին կոչ է արել՝ խուսափել Երուսաղեմի Հին քաղաք այցելելուց

Լուրեր

11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
Բոլորը

Իսրայելում ԱՄՆ դեսպանատունը կոչ է արել իր աշխատակիցներին և նրանց ընտանիքներին՝ խուսափել արևելյան Երուսաղեմի Հին քաղաք այցելելուց, հայտնում է Անադոլու գործակալությունը։

Դիվանագիտական առաքելության հաղորդագրության մեջ նշվում է, որ անվտանգության նկատառումներից ելնելով՝ ԱՄՆ քաղաքացիներին խորհուրդ է տրվում լինել զգոն և համապատասխան միջոցներ ձեռնարկել՝ անվտանգության իրազեկվածության բարձրացման համար։

«Երուսաղեմի Հին քաղաքի տարածքում անվտանգության վերջին միջադեպերի պատճառով ԱՄՆ դիվանագիտական առաքելություններին և նրանց ընտանիքներին խորհուրդ է տրվել հեռու մնալ Հին քաղաքից՝ մինչև հետագա ծանուցումը»,- ասված է հայտարարության մեջ:

ԱՄՆ քաղաքացիներին կոչ է արվել «խուսափել ցույցերից և մարդաշատ վայրերից, հետևել տեղական լրատվամիջոցներին և տեղի իշխանությունների ցուցումներին»։

Իսրայելի ոստիկանությունը նոյեմբերի 21-ին հաղորդել է արևելյան Երուսաղեմի Հին քաղաքի տարածքում զինված միջադեպի մասին։ Միջադեպի հետևանքով զոհվել է մեկ հրեա վերաբնակիչ, ևս երեքը՝ վիրավորվել, այդ թվում՝ երկու ոստիկան:

Տաթև Ֆռանգյան