ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Երկրաբանական գիտությունների ինստիտուտի գիտաշխատողների ուսումնասիրությունների արդյունքում հաստատվել է Սևանա լճի ափամերձ և ստորգետնյա հատվածներում միկրոբիալիթների կամ սևանիտների առկայությունը: Գիտական աշխատանքները ղեկավարել է երկրաբանական գիտությունների թեկնածու Լիլիթ Սահակյանը․ տեղեկացնում են ՀՀ ԳԱԱ-ից։ Միկրոբիալիթները կամ սևանիտները նստվածքային (կարբոնատային) գոյացություններ են, որոնք առաջացել են մի քանի հազար տարիների ընթացքում ցիանոբակտերիաների (կապտականաչ ջրիմուռների) գործունեության արդյունքում, …

