Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, այսօր հետաձգվեց Ռոբերտ Քոչարյանի և ՀՀ նախկին փոխվարչապետ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը։ Պաշտպանական կողմը միջնորդություն էր ներկայացրել դատարան՝ խնդրելով հետաձգել դատական նիստը, քանի որ Ռոբերտ Քոչարյանը մասնակցում է Սերժ Սարգսյանի մոր հրաժեշտի արարողությանը, ուստի չի կարող ներկա գտնվել դատական նիստին։ …

