Այս պահին մենք ունենք 14 ծավալված բժշկական կենտրոններ, որոնք սպասարկում են COVID պացիենտների։ Այս մասին կառավարության հերթական նիստին ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ «Ծավալել ենք 1500 մահճակալ, որից այս պահին զբաղված է 1143-ը։ Ծանր և ծայրահեղ ծանր վիճակում գտնվում է մոտ 700 պացիենտ, ընդհանուր հոսպիտալացված պացիենտների և ծանր պացիենտների թիվը բավականին մտահոգիչ է։ Ինչպես Հայաստանում, …

