Հյուսիսային Կորեան` համավարակի և տնտեսության ծանր իրավիճակում

Լուրեր

11.11.2026 | 15:29
Դսեղի «Aura Village» հյուրանոցում և երկու այլ վայրում ապօրինի ջրօգտագործման դեպքեր են բացահայտվել․ տուգանքները՝ 3,6 մլն դրամ
11.11.2026 | 15:20
Իտալիայի Ա Սերիայի առաջատարը նոր պայմանագիր է կնքել Մուսոլինիի ծոռի հետ
11.11.2026 | 15:10
ՔՊ-ն Եղեգնաձորում զիջեց «Հանրապետությանը» // Բողոքի նամակ ԵՄ-ին՝ Արսեն Գևորգյանի մահվան հետ կապված․ ԼՈՒՐԵՐ
11.11.2026 | 15:01
Արսեն Գևորգյանի մահվան դեպքով ՔԿԾ-ն ժամանակագրություն է հրապարակել
11.11.2026 | 15:01
Ուկրաինան մերժել է Դոնեցկի և Լուգանսկի մարզերի սահմանները փոխելու՝ ԱՄՆ-ի առաջարկը. The Telegraph
11.11.2026 | 14:50
Արսեն Գևորգյանին ոչ թե բժիշկ, այլ բուժակ է զննել, իսկ շտապօգնությունը ուշ է ժամանել․ Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 14:42
ԱՄՆ-ՌԴ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում ավարտվել են․ ԶԼՄ-ներ
11.11.2026 | 14:35
ԱՄՆ-ը մեղադրանք է առաջադրել երեք «իրանցի գործակալների»՝ բրիտանական RAF Fairford ավիաբազայում ահաբեկչական գործողություն նախապատրաստելու գործով
11.11.2026 | 14:27
ՖԻՖԱ-ի նախագահին կարող են հարցաքննության կանչել ԱՄՆ-ի Կոնգրես Դոնալդ Թրամփի հետ կապի համար
11.11.2026 | 14:18
Գանգատ է ունեցել, ինչո՞ւ հենց այդ պահին շտապօգնություն չեն կանչել․ Արամ Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 14:09
Ռուսական հարվածների հետևանքով Զապորոժիեի և Խերսոնի մարզերում երկու մարդ է զոհվել
11.11.2026 | 14:01
Նոյեմբերի 13-15-ին օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ նոյեմբերի 16-ին սպասվում են տեղումներ
11.11.2026 | 13:53
Դունգան Նիկիտա Սիմոնյանին համեմատել է Ռաուլի և Ռոնալդոյի հետ
11.11.2026 | 13:44
Պարոն Մարագոսը մանրամասն տեղեկացված է և գիտի՝ ինչ ենք ակնկալում․ Հարություն Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 13:35
Լիտվան, Լատվիան և Էստոնիան ԱԹՍ-ների պատճառով տագնապ են հայտարարել
Բոլորը

Դեկտեմբեր ամսին լրացավ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չան Ընի կառավարման 10 տարին։

«Ամերիկայի ձայն»-ի հաղորդմամբ՝ ինչպես փորձագետներն են ասում, եթե Կիմն ունի Միացյալ Նահանգներին իր զինատեսակներով սպառնալու հնարավորություն, ապա չունի նման զենք` կորոնավիրուսին սպառնալու համար:

Հյուսիսային Կորեան այն երկու երկրներից մեկն է, որը դեռ չի սկսել կորոնավիրուսի դեմ պատվաստումներ։ Այս երկիրը որոշել է հիվանդության դեմ իր դռները փակել` երկրի դռներն արտաքին աշխարհի առջեւ փակելու եղանակով:

Հարվարդի բժշկական դպրոցից Քիի Փարքը ‘’Սկայպ’’-ով տված հարցազրույցում ասում է, որ այդ եղանակն իրեն արդարացնում է: ‘’Հյուսիսային Կորեան կարողանում է շատ ամուր փակել իր սահմանները և արգելել հիվանդության տեղաշարժն այստեղ’’:

Նույնիսիկ երկրի բնակիչների համար են սահմանված երկրի ներսում ճանապարհորդությունների խիստ սահմանափակումներ:

Սակայն դրան զուգահեռ կանգ է առել նաեւ Հյուսիսային Կորեայի եւ Չինաստանի միջեւ սահմանի երկայնքով առևտուրը:

Ինչպես Daily NK-ի գլխավոր խմբագիր Լի Սանգ Յոնգն է ասում. ‘’Հասարակ մարդիկ այժմ ուտում են օրական ընդամենը երկու անգամ՝ երեքի փոխարեն։ Եգիպտացորենի հաշվին ավելացել է բրնձի կիրառումը, եվ հստակ է, որ տնտեսական իրավիճակը աստիճանաբար վատթարանում է’’, ասում է նա:

Ewha-ի համալսարանի պրոֆեսոր Պարկ Ուոն Գոնի կարծիքով, տարվա առաջին կիսամյակում ‘’Հյուսիսային Կորեան կամ պետք է բացի իր սահմանները, կամ ինչ-որ այլ քայլերի դիմի այս դժվարությունները ճեղքելու համար’’։

Այսինքն`կարող է վերջապես ընդունել միջազգային պատվաստանյութերը, իր ժողովրդին պաշտպանելու համար:

Սակայն այս պայմաններում, երբ համավարակը դիտվում է որպես իր կառավարման դեմ սպառնալիք, Կիմ Չան Ընը կարող է պարզապես դիմել ժողովրդի նկատմամբ ավելի մեծ ու ավելի խիստ վերահսկողություն հաստատելու քայլերի: