Խաչատրյանի անվան միջազգային փառատոնը դարձել է Եվրոպական փառատոների ասոցիացիայի անդամ

Լուրեր

16.09.2026 | 21:15
Վթար Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին. նախնական տվյալներով՝ կան չորս զոհ, մեկ տուժած
16.09.2026 | 20:59
Հաջիևը հայտարարել է, թե Ղարաբաղում և այլ շրջաններում, իբր, «տեսանելի են Կովկասյան Աղվանքի հարուստ քրիստոնեական ժառանգության հետքերը»
16.09.2026 | 20:51
Հեղաշրջման մեջ մեղադրվող Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարի գործը փոխանցվել է դատարան
16.09.2026 | 20:43
Իհարկե պատրաստվում եմ առաջիկա ընտրություններին. Տիգրան Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:30
ՌԴ-ն նոր պատժամիջոցներ կկիրառի՝ հենց ՀՀ-ն որոշի ռազմաբազան հեռացնել․ Դավիթ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:19
Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
16.09.2026 | 20:06
Աշխատակիցներին սպառնում են աշխատանքից ազատել քաղաքական հայացքների պատճառով. «Անկախ դիտորդ»-ը ահազանգում է
16.09.2026 | 19:50
Նիժնի Տապըռի գեղ եք ուզում, որ ոնց ուզեք՝ ձեր «Մայբախ»-ները քշեք. Փաշինյան
16.09.2026 | 19:37
Եվրոպա լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Սպարտա Պրահայի» դեմ խաղում
16.09.2026 | 19:36
Ինչի է` Դուք, Ղարաբաղից լինելով, Երևանում բնակարան ունեք, 100 հազարը չունեն. Փաշինյանը` Հովսեփյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:25
Կախած վիճակում կոշիկդ հանելու եմ. Փաշինյանը` Լևոն Քոչարյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:14
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականները մեկնարկեցին հաղթանակով
16.09.2026 | 19:06
Եթե Քոչարյանի ունեցվածքը օրինական է, թող հեղափոխություն անեն. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:02
Տիգրան Ավինյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
16.09.2026 | 18:55
Հայտնի է՝ ով է Սիմոնյանի նշած քրեական հեղինակությունը, որը, ըստ նրա, Հայկ Սարգսյանի ընտանիքի ընկերն է
Բոլորը

Խաչատրյանի անվան միջազգային փառատոնը 2021 թվականի նոյեմբերին դարձել է Եվրոպական փառատոների ասոցիացիայի (The European Festivals Association, EFA) անդամ։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը։

Հեղինակավոր այս կազմակերպությունը 1952 թվականից ի վեր համախմբում է արվեստի տարբեր ճյուղեր ներկայացնող փառատոներ աշխարհի տարբեր ծայրերից։ Միջազգային այս կառույցին անդամակցում են 40 երկրի 100 փառատոներ։

Ասոցիացիայի առաքելությունն է ստեղծել մշակութային երկխոսության մի հարթակ, որտեղ կմիավորվեն արվեստի տարբեր ճյուղերի հանրայնացման, հանրության շրջանում բարձր արժեքների տարածման նպատակ ունեցող մշակութային նախաձեռնությունները, և ջանքերը համատեղելով՝ կկարողանան ավելի հեշտ հասնել արվեստի միջոցով աշխարհն ավելի լավը դարձնելու նպատակին։

Եվրոպական փառատոների ասոցիացիային անդամակցումը Խաչատրյանի անվան միջազգային փառատոնին հնարավորություն կտա է՜լ ավելի մեծացնելու փառատոնի միջազգային կապերը, ձեռք բերելու նոր գործընկերներ, ավելի մեծ լսարաններին հասանելի դարձնելու հայկական մշակույթը։

Խաչատրյանի անվան միջազգային փառատոնը հեղինակավոր փառատոների ընտանիքին անդամագրվել է «Երևանյան հեռանկարներ» միջազգային փառատոնի երաշխավորությամբ։ Տեղեկացնենք նաև, որ Եվրոպական փառատոների ասոցիացիայի հերթական համագումարը «Երևանյան հեռանկարներ» փառատոնի նախաձեռնությամբ տեղի է ունենալու երևանում 2022 թվականի մայիսի 2-5-ը։

Խաչատրյանի անվան միջազգային փառատոնի նախաձեռնողը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն է՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ։ Այս տարի ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ անցկացվել է խաչատրյանական 9-րդ փառատոնը։ Ամեն տարի փառատոնը Հայաստանում հյուրընկալում է մեծահամբավ երաժիշտների։ Ականավոր երաժիշտներ Քշիշտոֆ Պենդերեցկին, Զախար Բրոնը, Մաքսիմ Վենգերովը, Ալեքսանդր Ռոմանովսկին, Ջոն Մալկովիչը և բազմաթիվ այլ արտիստներ  հանդես են եկել Խաչատրյանի անվան փառատոնի շրջանակներում։