Լոռու մարզի դատախազը բարձրացրել է ապօրինի անտառահատումների հետ կապված հանցագործությունների համար դատապարտված անձանց պաշտոնավարման հարցը

Լուրեր

15.05.2026 | 23:20
Հուլիսի 1-ից Երևան-Բուխարեստ նոր ուղիղ չվերթ կմեկնարկի
15.05.2026 | 23:12
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.05.2026 | 22:57
2026-ի առաջին 5 ամսում հայտնաբերվել և հանձնվել է 825 միավոր զենք․ ՆԳՆ
15.05.2026 | 22:45
Արցախը «հաջողությամբ» տապալելուց հետո այս իշխանությունը պետք է հեռանա․ նա խոստացել էր պաշտպանել, բայց կորցրինք․ Ալեքսան Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.05.2026 | 22:35
Իրանի դեմ պատերազմի սկսվելուց ի վեր Ադրբեջանում ավելի քան 220 կրոնական գործիչ է ձերբակալվել
15.05.2026 | 22:22
Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր
15.05.2026 | 22:08
ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի ներկայացուցիչների հետ քննարկվել են ընտրական գործընթացի և դիտորդական առաքելության գործունեության հարցեր
15.05.2026 | 21:54
«Մեկին հինգ ենք պատասխանելու». Քոչարյանն ու Փաշինյանը որոշել են խոսքի տակ չմնալ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.05.2026 | 21:44
Իրանը «չի վստահում» ԱՄՆ-ին․ կբանակցի միայն այն դեպքում, եթե Վաշինգտոնը լուրջ լինի. Արաղչի
15.05.2026 | 21:30
Դեմ ենք ԵՏՄ-ից դուրս գալուն․ երկրի վիճակն այնպես կփոխվի, որ ռիսկերը կբերեն տնտեսության փլուզում․ Միքայել Մելքումյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.05.2026 | 21:18
Կրեմլամետ «Մատրյոշկայի» արշավը Փաշինյանի դեմ ավելի մասշտաբային է, քան ԱՄՆ-ում, Գերմանիայում և Լեհաստանում անցկացված ընտրություններինը միասին. անդրադարձ
15.05.2026 | 21:07
Նուռնուսի ամառանոցներից մեկում հրդեհ է բռնկվել
15.05.2026 | 20:55
36 երկիր մտադիր է միանալ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիայի գործով հատուկ տրիբունալի աշխատանքին
15.05.2026 | 20:35
ՌԴ-ից սպառնալիք կա՝ եթե երկաթուղու հարցով կտրուկ քայլերի դիմեք, կօգտագործեն տնտեսական լծակներ․ ՀՀ-ն դիլեմայի առաջ է․ Տիգրան Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.05.2026 | 20:25
Նիկոլայ Ծատուրյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է թաղման կառավարական հանձնաժողով
Բոլորը

Ապօրինի անտառահատումների դեմ քրեաիրավական պայքարի արդյունավեությունն ավելի բարձրացնելու նպատակով Լոռու մարզի դատախազության կողմից իր լիազորությունների շրջանակում ուսումնասիրվել են «Հայանտառ» ՊՈԱԿ Լոռու մարզի համապատասխան ստորաբաժանումների աշխատողների տվյալները․ տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից;

Պարզվել է, որ առանձին անձինք, ովքեր նախկինում կամ ներկայում մեղադրվել են կամ դատվածություն ունեն զանազան անտառախախտումների և իրենց ծառայողական պարտականություններն անբարեխիղճ կատարելու, դրանով պետությանը վնասներ պատճառելու համար, շարունակում են պաշտոնավարել: Ընդ որում, նրանց շարքում կան ընդհուպ անտառտնտեսության բարձր պաշտոն զբաղեցնող անձինք:

Օրինակ ներկայում «Ստեփանավանի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնօրեն հանդիսացող Ց. Ն.-ն մի քրեական գործով իր ծառայողական պարտականություններն անբարեխիղճ կատարելու համար, որի հետևանքով Ստեփանավանի անտառպետության տարածքից ապօրինի հատվել է 104 հատ տարբեր տեսակի ծառ, 2011թ. օգոստոսի 30-ի դատավճռով մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտվել 500.000 ՀՀ դրամ տուգանքի:

Ավելին, դատաքննության փուլում գտնվող երկու տարբեր գործերով, հենց անտառի պահպանության հետ կապված իր պաշտոնեական գործունեության բերումով, վերջինս ունի ամբաստանյալի կարգավիճակ: Դրանցից մեկով նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ), իսկ մյուսով՝ ՀՀ քրեական օրենգրքի 34-312-րդ հոդվածի 1-ին մասով (կաշառք տալու փորձ):

Կամ՝ Ստեփանավանի անտառապետ աշխատող Մ.Չ.-ի վերաբերյալ 2021թ. մարտի 22-ին, իսկ Ստեփանավանի անտառպետության անտառապահ աշխատող Հ.Ք.-ի վերաբերյալ 2018թ. հունվարի 31-ին տարբեր քրեական գործերով կայացվել են քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշումներ: Քննություններով հաստատված է համարվել, որ վերջիններս կատարել են ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանք, այն է՝ տարբեր ժամանակներում թույլ են տվել պաշտոնեական անփութություն, ինչի արդյունքում իրենց վստահված անտառամասերից ապօրինի հատվել են բազմաթիվ ծառեր՝ պետությանն անզգուշությամբ պատճառելով ընդհանուր շուրջ 8 մլն ՀՀ դրամի վնաս:

Մեկ այլ դեպք՝ Դսեղի անտառպետության անտառապահ հանդիսացող Վ. Հ.-ն քրեական գործով մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 1-ին մասով՝ հենց ապօրինի ծառ հատելու և վառելափայտը փաստացի իրեն պատկանող ավտոմեքենայով առանց թույտվության, իրացման նպատակով տեղափոխելու համար, և 2020թ. հունվարի 22-ի դատավճռով դատապարտվել է տուգանքի:

Իսկ Շամլուղի անտառպետության անտառապահ Վ. Բ.-ն այլ քրեական գործով 2018թ. ապրիլի 18-ին կայացված դատավճռով մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործություն կատարելու մեջ. նրա՝ ծառայության նկատմամբ անբարեխիղճ և անփույթ վերաբերմունք դրսևորելու հետևանքով 2016-2017թթ. իրեն վստահված պահաբաժնում ապօրինի հատվել է 68 հատ տարբեր տեսակի ծառ՝ պատճառելով 3.2մլն դրամի վնաս։ Նշված արարքի համար Վ. Բ.-ն դատապարտվել է մեկ տարի ժամկետով ազատազրկման, սակայն պատիժը պայմանականորեն չի կիրառվել, նշանակվել է մեկ տարով փորձաշրջան, իսկ 2018թ. համաներման հիմքով նա ազատվել է պատժից:

Ուսումնասիրությամբ պարզված այս հանգամանքները վկայում են, որ առկա է այս անձանց կողմից իրենց պաշտոնավարումը շարունակելու դեպքում պաշտոնեական դիրքի օգտագործմամբ հանացվոր նոր գործողություններ կատարելու ողջամիտ ռիսկ, ինչը նաև հասարակության մոտ կարող է անվստահություն առաջացնել պետության ստանձնած՝ ապօրինի ծառահատումների դեմ պայքարի հանձնառության հանդեպ:

Ելնելով վերոգրյալից՝ ՀՀ Լոռու մարզի դատախազը միջնոդրագրով դիմել է «Հայանտառ» ՊՈԱԿ տնօրենի պաշտոնակատարին՝ քննարկելու նշված անձանց հե¬տա-գա պաշտոնավարման նպատակահարմարության հարցը, միաժամանակ ձեռնարկելու միջոցառումներ՝ «Հայանտառ» ՊՈԱԿ Լոռու մարզի տարածքային մասնաճյուղերում հետագայում քրեական նման հետագիծ ունեցող անձանց պաշտոնավարման դեպքերը բացառելու ուղղությամբ:

Ընդհանուր առմամբ 2021թ. ընթացքում «Հայանտառ» ՊՈԱԿ-ին հասցեագրվել է ապօրինի անտառահատումներին առնչվող պաշտոնեական հանցագործություններին նպաստող պայմանների և պատճառների վերացմանն ուղղված ընդհանուր 52 միջնորդագիր: Դրանց արդյունքում զբաղեցրած պաշտոններից ազատվել է 3 փոխտնօրեն, 5 անտառապետ և 9 անտառապահ, կարգապահական տույժի՝ նկատողորություննրի են ենթարկվել 35 պաշտոնատար անձինք՝ 13 անտառապետ և 22 անտառապահ։

Բացի այդ, դատարան է ուղարկվել մարզի անտառային ֆոնդի պահպանության համար պատասխանատու պաշտոնատար 19 անձանց կողմից ապօրինի անտառահատոմներով պայմանավորված պաշտոնեական տարբեր հանցագործություններ կատարելու մեղադրանքներով 16 քրեական գործ, իսկ դատաքննությունն ավարտված 3 քրեական գործով 3 անձի վերաբերյալ կայացվել են մեղադրական դատավճիռներ:

Ներկա պահին նախաքննության ավարտական փուլում գտնվող 22 քրեական գործով նշված կատեգորիայի ևս 32 պաշտոնատար անձ ունի մեղադրյալի կարգավիճակ: