«Մեկ տարի առաջ սեպտեմբերի 27-ին սկսվեց պատերազմը։ Հայ մարդն ամեն ինչ արեց հաղթանակ ունենալու համար։ Պատերազմ գնացին գիտակցումով, որպեսզի հայ մարդն արարի իր սեփական հողում։ Ցավոք, ՀՀ իշխանության ղեկին բազմած խմբակը իր անկարողությամբ, դավաճանությամբ և անգործունեությամբ երկիրը տարավ կապիտուլացիայի։ Նոյեմբերի ինի կապիտուլացիայից հետո, նոյեմբերի 11-ին այս հրապարակում հավաքվեցինք և սկսեցինք պայքար մեկ հիմնական օրակարգով՝ հեռացնել …

