Էրդողանը թոզ է փչում ընտրողների աչքերին․ DW-ի անդրադարձը Թուրքիայի նախագահի տնտեսական քաղաքականությանը

Լուրեր

11.11.2026 | 15:01
Արսեն Գևորգյանի մահվան դեպքով ՔԿԾ-ն ժամանակագրություն է հրապարակել․ շտապօգնությունը խուց է մտել ժամը 08։13-ին
11.11.2026 | 15:01
Ուկրաինան մերժել է Դոնեցկի և Լուգանսկի մարզերի սահմանները փոխելու՝ ԱՄՆ-ի առաջարկը. The Telegraph
11.11.2026 | 14:50
Արսեն Գևորգյանին ոչ թե բժիշկ, այլ բուժակ է զննել, իսկ շտապօգնությունը ուշ է ժամանել․ Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 14:42
ԱՄՆ-ՌԴ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում ավարտվել են․ ԶԼՄ-ներ
11.11.2026 | 14:35
ԱՄՆ-ը մեղադրանք է առաջադրել երեք «իրանցի գործակալների»՝ բրիտանական RAF Fairford ավիաբազայում ահաբեկչական գործողություն նախապատրաստելու գործով
11.11.2026 | 14:27
ՖԻՖԱ-ի նախագահին կարող են հարցաքննության կանչել ԱՄՆ-ի Կոնգրես Դոնալդ Թրամփի հետ կապի համար
11.11.2026 | 14:18
Գանգատ է ունեցել, ինչո՞ւ հենց այդ պահին շտապօգնություն չեն կանչել․ Արամ Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 14:09
Ռուսական հարվածների հետևանքով Զապորոժիեի և Խերսոնի մարզերում երկու մարդ է զոհվել
11.11.2026 | 14:01
Նոյեմբերի 13-15-ին օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ նոյեմբերի 16-ին սպասվում են տեղումներ
11.11.2026 | 13:53
Դունգան Նիկիտա Սիմոնյանին համեմատել է Ռաուլի և Ռոնալդոյի հետ
11.11.2026 | 13:44
Պարոն Մարագոսը մանրամասն տեղեկացված է և գիտի՝ ինչ ենք ակնկալում․ Հարություն Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 13:35
Լիտվան, Լատվիան և Էստոնիան ԱԹՍ-ների պատճառով տագնապ են հայտարարել
11.11.2026 | 13:28
ԱԺ էթիկայի հանձնաժողովում Գեղամ Մանուկյանի հարցն է քննարկվում
11.11.2026 | 13:26
Աբու Դաբիում մեկնարկել է ԱՄՆ-ի, ՌԴ-ի և Ուկրաինայի բանակցությունների երկրորդ օրը
11.11.2026 | 13:25
Տիկին նախարար, գո՞հ եք տեղի ունեցածից․ Մարիաննա Ղահրամանյանը՝ Սրբուհի Գալյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, թվում է, գլխարկից հանել է ֆինանսական նապաստակին՝ լիրայի անկումը կանգնեցնելու համար։ Բայց դա նրան չի օգնի ևս մեկ նախագահական ժամկետ ապահովել։ Այս մասին DW-ում հրապարակված հոդվածում գրել է թուրք լրագրող Բանու Գյուվենը։

Հրապարակման մեջ նշվում է, որ երբ թուրքական լիրայի փոխարժեքը եվրոյի և ԱՄՆ դոլարի նկատմամբ իջավ՝ հասնելով ևս մեկ ռեկորդային ցածր մակարդակի, Թուրքիայի նախագահը հայտարարեց լիրայի փոխարժեքի պահպանմանն ուղղված մի շարք միջոցառումների մասին։ Երեքշաբթի լիրային հաջողվեց արտարժույթի նկատմամբ կայունանալ ու վերականգնել վերջին ամսվա կորուստները։ Էրդողանի աջակիցներն էլ սկսեցին տոնել լիրայի վերադարձը #HeWasRightAgain հեշթեգով։

«Նախագահը, թվում է, փրկեց օրը, բայց նա կկարողանա փրկել երկիրն ու իր ապագան քաղաքականության մեջ նոր դեպոզիտային սխեմայի միջոցով։ Ես խիստ կասկածում եմ»,- գրում է հեղինակը։

Գյուվենը նշում է, որ առաջինը՝ այդ մոդելն արդար չէ։ Գանձապետարանը փոխհատուցելու է ավանդատուների հնարավոր կորուստները լիրայով։ Դա նշանակում է, որ այն տնային տնտեսությունները, որոնք բանկերում խնայողություններ չունեն, ստիպված կլինեն կիսել լիրայի հետագա արժեզրկման բեռը: Երկրորդ, ըստ նրա, դա կայուն մոդել չէ։

«Հետագա արժեզրկման դեպքում նոր սխեման կարող է պետական պարտքը հասցնել ռեկորդային մակարդակի և է՛լ ավելի բարձրացնել գնաճը»,- գրում է Գյուվենը։

Երրորդ՝ այդ քայլն առաջնահերթություն է տալիս ԱՄՆ դոլարին՝ լիրայի փոխարեն: Քննադատները նաև պնդում են, որ նախագահ Էրդողանի այդ քայլը քողարկված բարձրացնում է տոկոսադույքները՝ միջոց, որից նա հրաժարվում էր՝ նշելով, որ իսլամը պահանջում է ավելի ցածր տոկոսադրույքներ, չնայած նախազգուշացումներին, որ գնաճը վերահսկելու համար տոկոսադրույքների կրճատմանը հավատարիմ մնալը հակառակ արդյունք կունենա:

Հեղինակը գրում է, որ ոչ ոք, բացի հավատարիմ ընտրողներից, նրան այլևս չի վստահում։

«Մենք գիտենք, որ Էրդողանն իրեն տեսնում է որպես կյանքի բոլոր ոլորտների վարպետ։ Այս օրերին նա տնտեսագետ է, որը ցանկանում է վերահսկել տնտեսությունը և կանգ չի առնի իր կարճաժամկետ քաղաքական նպատակներին հասնելու համար: Նա մտադիր է երրորդ նախագահական ժամկետն ապահովել 2023 թվականի ընտրություններում, որը համընկնում է Թուրքիայի Հանրապետության 100-ամյակի հետ։ Նրա քարոզարշավը կենտրոնանալու է այն ուղերձների վրա, որ նա երկիրը պաշտպանում է արտաքին միջամտություններից, որոնք ցանկանում են Թուրքիան ֆինանսապես ավերել»,- նշում է հոդվածագիրը՝ հավելելով, որ Էրդողանը մատնանշելու է արտահանման աճը, ՀՆԱ-ի դրական աճը, իր մեգանախագծերի հաջողությունը։ Սակայն մարդիկ, որոնք վերջին տարիներին աղքատացել են նրա տնտեսական ոչ կոմպետենտության պատճառով, երբեք նրան չեն ների։

«Գլխարկից նապաստակ հանելը կարող է փրկել օրը, սակայն արդյո՞ք այն բավարար կլինի նախագահական հերթական ժամկետն ապահովելու համար, այլ հարց է»,-եզրափակում է Գյուվենը։

Էմմա Չոբանյան