Ամուլսարի հանքը կշահագործվի՞․ քրեական գործը կարճվել է, ինչ սպասել հաջորդիվ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
Բոլորը

Ամուլսարի քրեական գործով վարույթը կարճվել է՝ հանցակազմի բացակայության հիմքով․ այս մասին երեկ հայտնեց Քննչական կոմիտեն։ Քրեական գործը հարուցվել էր դեռ 3 տարի առաջ՝ պարզելու, թե Ամուլսարի հանքավայրի շահագործման թույլտվությունը տրամադրվելիս կատարվե՞լ են հանցավոր արարքներ։ Ըստ ՔԿ-ի՝ այս ընթացքում իրականացվել են հարցաքննություններ, պետական և ոչ պետական մարմիններից առգրավվել, ստացվել և զննվել են մեծածավալ փաստաթղթեր, սակայն հանցանքի վերաբերյալ փաստական տվյալներ ձեռք չեն բերվել։ Քննությունը ձևական, իսկ քրեական գործը՝ ոչ ճիշտ հոդվածով հարուցված է որակում բնապահպան-լրագրող, Գնդեվազ համայնքի բնակիչ Թեհմինե Ենոքյանը։

2019 թվականին նաև աղմկահարույց բացահայտում եղավ․ պարզվեց՝ Ամուլսարի գործով Քննչական կոմիտեի քննիչ Յուրա Իվանյանի և Ամուլսարի ծրագրի ՇՄԱԳ փաստաթղթի դրական եզրակացությունը ստորագրած բնապահպանության նախկին նախարար Արամայիս Գրիգորյանի միջև ազգակցական կապ կա՝ հորեղբոր տղաներ են։ Արդյունքում քննիչը փոխվեց, բայց, Թեհմինե Ենոքյանի խոսքով, գործը իրապես բացահայտելու նպատակ չկար։

Կառավարությունը պետական բյուջեից 454․000 դոլար էր վճարել միջազգային «Էլարդ» և «Թի Ար Սի» ընկերությունների փորձագետներին, որոնք պետք է լրացուցիչ ու անաչառ քննությամբ պարզեին՝ արդյո՞ք Ամուլսարից ոսկի կորզելը պարունակում է ռիսկեր մարդկանց ու շրջակա միջավայրի համար, ծանր մետաղներով կաղտոտվի՞ օդը, ջուրն ու հողը։ Միջազգային փորձագետները հնարավորություն ստացան ուսումնասիրել միայն «Լիդիան Արմենիա»-ի տրամադրած փաստաթղթերը, դաշտային ուսումնասիրություններ չեղան։ Արդյունքում տրվեց եզրակացություն, որ հանքավայրի շահագործման նպատակով ներկայացված փաստաթղթերում առկա են թերություններ, թերհաշվարկներ, անճշտություններ և տվյալների բացեր:

Այս մասով «Լիդիան Արմենիա»-ն ներկայացրել էր իր առարկությունները, իսկ Քննչական կոմիտեն, ուսումնասիրելով փաստերը, արձանագրել է․ «Նախաքննությամբ պարզվել է, որ բնապահպանական նույն երևույթների և դրանց հետ կապված տվյալների վերաբերյալ իրարամերժ փաստարկները պայմանավորված են դրանք հաշվարկելու և գնահատելու ընթացքում տարբեր մեթոդաբանություններ կիրառելու՝ գիտական խորը վեճերով, ինչպես նաև ՀՀ օրենսդրությամբ հաստատված կոնկրետ չափորոշիչների և մեթոդաբանության բացակայությամբ»:

Գործը կարճելու մասին որոշման պատճենն ուղարկվել է Շրջակա միջավայրի ու Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություններ: Երկու նախարարություններից էլ որևէ մեկնաբանություն ստանալ Factor TV-ն չկարողացավ։

Այն, որ Ամուլսարի հանքավայրը կարող է շահագործվել, տարբեր առիթներով մինչ այս ասել էր նաև վարչապետ Փաշինյանը։ «Լիդիան Արմենիա» ընկերությունից Factor TV-ն-ին ասացին, որ այս պահին մեկնաբանություն չեն տալիս, բայց ընկերության տնօրենների խորհրդի անդամը դեռ տարեսկզբին հայտարարել էր, որ այս ամառ նախատեսում են սկսել շինարարությունը։ Շինարարությունը, սակայն, չսկսվեց, չի սկսվի նաև Քննչական կոմիտեում քրեական գործի կարճումից հետո՝ կարծում է բնապահպան-լրագրող Թեհմինե Ենոքյանը։

«Լիդիան Արմենիա»-ն հերքել էր լուրերը, թե ընկերությունը վաճառում է Ամուլսարի ծրագիրը, կամ որ պետությունն Ամուլսարի ծրագրում պետք է բաժնեմաս ստանա։ Թեհմինե Ենոքյանը, սակայն, վաճառքի մասին լուրերը հիմնավորում է նրանով, որ թե՛ իր, թե՛ համայնքի բնակիչների հետ կապվել ու ճշտումներ են արել հանքավայրի շահագործմամբ հետաքրքրված ռուսական մի ընկերության խորհրդատվական բաժնի աշխատակիցները։

Այսքանով, սակայն, Ամուլսարի շուրջ իրավական գործընթացները չեն ավարտվում։

Քննչական կոմիտեում այս պահին ուսումնասիրվում է ևս մեկ հայց՝ ապօրինի ընդերքօգտագործման մասով։ Բացի այդ, դեռևս 2015 թվականին Գնդեվազի բնակիչները հայց էին ներկայացրել վարչական դատարան․ 6 տարի շարունակվող նախաքննությունը դեռ նոր է մոտենում ավարտին։ Եվս մեկ հայց Ջերմուկի 20 քաղաքացիներ էին ներկայացրել՝ ՇՄԱԳ փորձաքննությունը ուժը կորցրած ճանաչելու պահանջով։ Վարչական դատարանի կողմից մերժված գործը Վերաքննիչը հետ էր վերադարձրել, հիմա նոր քննություն է սկսվել։ Ազդակիր համայնքների 3000 բնակիչներ նաև ստորագրահավաք են իրականացրել։ Դեմ են առողջարանային գոտու աղտոտմանը․ ոչ մի պետական պաշտոնյայի որոշում, ոչ մի տնտեսական ցուցանիշ չի կարող ազդել մեր դիրքորոշման վրա՝ ասում են տեղացիները։

Ամուլսարի ոսկու հանքը Հայաստանի երկրորդ խոշոր հանքավայրն է․ ազդակիր համայնքները դրա շահագործման դեմ տարիներ շարունակ պայքարել են նաև բողոքի ակցիաներով։ Դեռ 2018-ից փակել էին դեպի հանք տանող ճանապարհը, բայց 44-օրյա պատերազմի օրերին, երբ ակտիվիստները սահման մեկնեցին, նրանց տեղադրած տնակները «Լիդիան Արմենիա»-ն հեռացրեց տարածքից։ Հիմա ճանապարհը բաց է, բայց նաև շինարարության մեկնարկի մասին հուշող ոչինչ չկա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Սաթենիկ Հայրապետյան