Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հոկտեմբերի 26-ին մեկօրյա այցով պատրաստվում է մեկնել Ադրբեջան։ Այս մասին հայտնում է ադրբեջանական Trend գործակալությունը՝ հղում կատարելով Թուրքիայի նախագահի աշխատակազմի իր աղբյուրին։ Նշենք, որ նախօրեին ադրբեջանական լրատվամիջոցները, թուրքական HaberTurk-ին վկայակոչելով, տեղեկություններ էին տարածել, որ Էրդողանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ նոյեմբերի 8-ին մասնակցելու է Արցախի գրավյալ Վարանդայի՝ Ֆիզուլիի օդանավակայանի բացմանը։ …

