Կառավարության ծրագրով հստակ թիրախներ են սահմանված դպրոցաշինության բնագավառում՝ թե քանի դպրոց պետք է կառուցվի, քանիսը՝ վերանորոգվի, քանիսը՝ հիմնանորոգվի: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում նշեց ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը: «Միայն 2021թ ԿԳՄՍ նախարարության բյուջեով տարբեր ծրագրերի շրջանակներում կառուցման, հիմնանորոգման և վերանորոգման աշխատանքներում ընդգրկված է եղել շուրջ 88 դպրոց: Ավելի քան 30 դպրոցի գույքային հագեցման աշխատանքներ են …

