Եվրասիական տնտեսական միության տարածքում էներգետիկ ռեսուրսների ընդհանուր շուկաների ձևավորումը անհրաժեշտ նախապայման է եվրասիական տարածությունում տնտեսական ինտեգրացիայի ներուժի լիարժեք իրացման համար, որից երկարաժամկետ հեռանկարում կշահեն ԵԱՏՄ-ի բոլոր երկրները: Այս մասին Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հոկտեմբերի 14-ի նիստի ընթացքում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ երախտագիտություն հայտնելով Բելառուսին նիստը տեսակոնֆերանսի ձևաչափով կազմակերպելու համար և ողջունելով ԵԱՏՄ-ում դիտորդի …

