Կառավարությունը հաստատեց ԵՊՀ-ի և բժշկական համալսարանի ռեկտորների ընտրությունների արդյունքները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Կառավարությունը հաստատեց «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի ռեկտորի պաշտոնում Արմեն Մուրադյանի ընտրության արդյունքները:

«Ուզում եմ շնորհակալություն հայտնել Կառավարությանը այս տարիներին աջակցության համար: Շատ հավակնոտ ծրագրեր ենք իրականացնում, միջազգայնացման գործընթաց է գնում ոչ միայն ուսումնական պրոցեսի, այլ նաև միջազգային դաշտում կլինիկական ուղղությունը զարգացնելու հարցում: Այս պահին արդեն պատրաստ է ուղեղի զարգացման հետազոտական կենտրոնը, որը մեկ ամսվա ընթացքում կարող ենք բացել: Գեներացվել է 2 միլիոն դոլար»,- ասաց Մուրադյանը: Նա նաև հավելեց, որ պահին ԵՊԲՀ-ում սովորում է շուրջ 2000 արտասահմանցի ուսանող ավելի քան 32 երկրից:

Կառավարությունը հաստատեց նաև «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի ռեկտորի պաշտոնում Հովհաննես Հովհաննիսյանի ընտրության արդյունքները:

«Սա առաջին հերթին մեծ պատասխանատվություն է և պատիվ գլխավորել Երևանի պետական համալսարանը: Այս ամիսների ընթացքում նախաձեռնել ենք մի շարք բարեփոխումներ: Կարծում եմ, որ Երևանի պետական համալսարանը դեռևս իր խոսքը կասի և մեծ դեր ունի մեր երկրի զարգացման գործընթացում»,- նշեց Հովհաննիսյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: