ՄԻՊ-ը Գյումրիի բազմազավակ ընտանիքների մի խումբ երեխաների համար ամանորյա միջոցառում է կազմակերպել
Հասարակություն
23.12.2021 | 10:13«Այս առավոտ Ձմեռ պապը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ Լապլանդիայից նվերներ է բերել: Որոշեցինք աշխատակազմով ուղևորվել Գյումրի երեխաներին նվերները փոխանցելու համար:
Ձմեռ պապն էլ միացել է մեզ, որ կարողանանք բազմազավակ ընտանիքների երեխաներին անակնկալներ ու հետաքրքիր տոն պարգևել «Շիրակ կենտրոն»-ում»,- ասված է ՀՀ ՄԻՊ աշխատակազմի տարածած հաղորդագրությունում։