Մարությանը հեռացավ՝ հանցագործությունների մասին հայտարարություններ անելով․ Երևանը նոր քաղաքապետ ունի․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
Բոլորը

Հայկ Մարությանն այսօր հրավիրված ավագանու նիստում հեռացվեց Երևանի քաղաքապետի պաշտոնից։ Կողմ քվեարկեց ավագանու 44 անդամ, դեմ՝ 10-ը, 3 քվեաթերթիկ էլ անվավեր ճանաչվեց։ Մարությանին փոխարինեց քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը: Նա Երևանի քաղաքապետարանի ղեկը ստանձնում է՝ առաջիկա երկու տարիներին պաշտոնավարելու ակնկալիքով:

Հայկ Մարությանը երեք տարի Երևանը կառավարելուց հետո հեռացավ՝ Փաշինյանին ու նրա իշխանությանը մեղադրելով հեղափոխության գաղափարներն ուրանալու մեջ։

Երևանի արդեն նախկին քաղաքապետը, անդրադառնալով մեկ շաբաթից ավելի Փաշինյանի ընտանիքի և իշխանական այլ լրատվամիջոցների կողմից շրջանառության մեջ դրված տեղեկություններին, փորձեց հիմնավորել, որ ոչ թե ինքը, այլ Նիկոլ Փաշինյանն ու կառավարական այլ բարձր պաշտոններ զբաղեցնողներն են շեղվել հեղափոխության ուղուց: Մարությանը նախ հիշեցրեց այն, որ Փաշինյանի գաղտնի որոշմամբ ժողովրդի մեջքի հետևում հեղափոխական նախարարների աշխատավարձը բարձրացվեց՝ հասնելով 1,5 մլն դրամի:

Կոռոպցիայի դեմ պայքարի հարցում թերանալու՝ իշխող ուժի մեղադրանքերին ի պատասխան՝ Հայկ Մարությանն ինքն է, իր բնորոշմամբ, կոռուպցիոն դեպքերի մասին բարձրաձայնում:

Հիշեցնենք՝ Փաշինյանի մասնակցությամբ փակ նիստից հետո ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը հայտարարեց, որ Հայկ Մարությանը բավարար չափով չի իրականացրել և չի իրականացնում Երևանի քաղաքապետարանից համակարգային կոռուպցիայի վերացման կարևորագույն առաքելությունը: Մարությանին փոխարինող Հրաչյա Սարգսյանն այսօր մեր հարցերին ի պատասխան նշեց, որ կոռուպցիայի մասին խոսակցություններն առայժմ ասեկոսեներ են:

Իսկ ահա «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը Մարությանից անուններ է պահանջում՝ ովքեր են կառուցապատման կամ «բուտկա» դնելու հարցերով քաղաքապետին զանգել:

Մարությանը հավաստիացնում է՝ իրեն անգամ զանգեր են եղել Կառավարությունից, որ աշխատանքից ազատի քաղաքապետարանի այն աշխատակիցներին, որոնք հակաիշխանական գրառումներ են կատարում կամ հավանում են այդ գրառումները, ինչը ինքը չի արել: Ի դեպ, Գլխավոր դատախազությունն ուսումնասիրում է այս տեղեկությունները:

Հայկ Մարությանն իր վերջին ելույթում ևս մեկ անգամ հերքեց նաև Ռոբերտ Քոչարյանի և գեներալների հետ հանդիպման մասին տեղեկությունները:

Հայկ Մարությանն այսօր կեսից լքեց ավագանու նիստը՝ այդպես էլ չպատասխանելով իր ելույթից հետո իրեն ուղղված հարցերին ու մեղադրանքներին: Իսկ ահա նույն նիստում քաղաքապետ ընտրված Հրաչյա Սարգսյանը հայտարարեց, որ գոհ է Մարությանի կատարած աշխատանքից:

Հավելենք, որ Մարությանի ելույթին ամենասուրն արձագանքեց նրա երբեմնի ընկեր Ալեն Սիմոնյանը։ Մարությանը, ի դեպ, իր ելույթում հիշել էր ԱԺ գործող նախագահի համար գնված գերթանկարժեք ծառայողական մեքենան։

Ալեն Սիմոնյանն այս ելույթից րոպեներ անց ֆեյսբուքյան գրառմամբ, որը լի է Մարությանին ուղղված վիրավորական արտահայտություններով, ներկայացրեց, իր իսկ բնորոշմամբ՝ իր «զզվանքն ու ցավը»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան