Սպիտակ տունը հայտարարել է, որ Իրանի հետ գործարքը վերականգնելու ժամանակը սպառվում է

Լուրեր

05.11.2026 | 11:59
Սոնա Ղազարյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
05.11.2026 | 11:58
63-ից 72 տարեկան քաղաքացիների տնտեսական ներուժի ծրագիր կիրականացվի. 400 մլն դրամ հատկացվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 11:40
Զելենսկին ԱՄՆ ընտրություններից հետո Ուկրաինային աջակցելու դրական տեղաշարժեր է ակնկալում
05.11.2026 | 11:25
Գագիկ Ծառուկյանը ևս 3 ամսով կմնա կալանքի տակ
05.11.2026 | 11:20
9 գոլ խփած «Կոմոն» ռեկորդ է սահմանել Չեմպիոնների լիգայում
05.11.2026 | 11:16
Տավրոս Սափեյանը դատի է տվել Իրինա Յոլյանին․ պահանջում է ԱԺ ամբիոնից հերքում և 3 մլն դրամ
05.11.2026 | 11:11
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով Ռյազանի նավթավերամշակման գործարանն ու Wildberries-ի պահեստը հրդեհվել են
05.11.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 10:48
Վենսը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը հանրապետականների պարտության պատճառն է ընտրություններում
05.11.2026 | 10:37
Աշտարակ համայնքին է վերադարձվել շուրջ 1,2 մլրդ դրամ արժողությամբ 33,7 հա հողատարածք
05.11.2026 | 10:24
«Ուրարտու». «Այս որոշումը հակասում է հայկական ֆուտբոլի շահերին»
05.11.2026 | 10:15
Սամվել Կարապետյանը կալանավորվեց մեկ ամսով
05.11.2026 | 10:08
Կարեն Խաչանովը դուրս է մնացել Փարիզի «Մասթերսից»
05.11.2026 | 10:00
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
05.11.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 5-ի դրությամբ
Բոլորը

ԱՄՆ իշխանությունները հրապարակայնորեն չեն հայտարարում Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) վերականգնման վերջնաժամկետների մասին, սակայն այս թեման քննարկում են փակ ձևաչափով։ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով օգնական Ջեյք Սալիվանի խոսքերով, որ մեջբերում է Reuters-ը, մի քանի շաբաթից համաձայնագիրը վերականգնելու հնարավորություն, միգուցե, այլևս չլինի։

«Մենք հրապարակայնորեն չենք նշում կոնկրետ ամսաթիվը, բայց կարող եմ ձեզ ասել, որ փակ դռների հետևում մենք քննարկում ենք ժամկետները, և որ դրանք կարճատև են», – Իսրայել կատարած այցի ժամանակ լրագրողներին ասել է Սալիվանը:

Պատասխանելով լրագրողների հստակեցնող հարցին, թե ինչ ժամկետների մասին է խոսքը՝ ԱՄՆ առաջնորդի օգնականը ասել է՝ շաբաթներ։

Հիշեցնենք՝ գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրն Իրանի հետ ստորագրվել է 2015 թվականին՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական «հնգյակի» և Գերմանիայի կողմից միջուկային ծրագրի շուրջ ստեղծված ճգնաժամը հաղթահարելու նպատակով։ ԱՄՆ նախորդ նախագահ Դոնալդ Թրամփը 2018 թվականին որոշում էր կայացրել դուրս գալ ԳՀՀԾ-ից։ Ջո Բայդենը բազմիցս ազդարարել էր  Թեհրանի հետ միջուկային գործարքին վերադառնալու իր պատրաստակամության մասին:

 

Տաթև Ֆռանգյան