«Հանրակրթության մասին» օրենքի փոփոխությունների նախագիծը քննարկվել է ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհրդի նիստում

Լուրեր

12.12.2024 | 23:29
Եվրոպական կառույցը ԵՄ-ին կոչ է արել հետաքննել Թուրքիայի իշխանությունների կողմից արհմիությունների գործիչների ձերբակալություններն ու իրավունքների խախտումները
12.12.2024 | 23:04
Երևան-Սևան-Դիլիջան ճանապարհին ավտոմեքենան շրջվել է և հայտնվել փոսի մեջ
12.12.2024 | 22:48
Բաքուն փորձում է միջնորդ լինել Թուրքիայի ու Իսրայելի միջև
12.12.2024 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
12.12.2024 | 22:21
Թրամփը համաձայն չէ «հարյուրավոր մղոններ Ռուսաստանի խորքերի» ուղղությամբ հրթիռներ արձակելուն
12.12.2024 | 22:04
Ադրբեջանում քաղբանտարկյալների հակառեկորդ է գրանցվել․ նրանց թիվը հասել է 331-ի
12.12.2024 | 21:50
Դավիթ Խուդաթյանն այցելել է «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ
12.12.2024 | 21:38
Հայաստան-Հնդկաստան-Իրան եռակողմ խորհրդակցություններ են անցկացվել
12.12.2024 | 21:30
Կրեմլի պրոպագանդիստ Դուգինը Էրդողանին դավաճան հռչակեց․ ՌԴ-ն Մերձավոր Արևելքից դուրս է մղվում․ Գուրգեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 21:21
Չնայած Սիրիայի ճգնաժամին՝ Մոսկվան լիարժեք հարաբերություններ է պահպանել Անկարայի հետ․ ՌԴ ԱԳՆ
12.12.2024 | 21:10
Ասլանյանին «դատելու» պատճառը. «գնդակահարության պատի» տակ կանգնած Փաշինյանն այլ կարծիք չի՞ հանդուրժում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 21:09
ՀՀ նախագահն ընդունել է Լատվիայի նախկին նախագահին
12.12.2024 | 21:00
54 սպանված, 550 կալանավորված, պատանդառված ու անհետ կորած լրագրողներ․ RSF-ը հրապարակել է 2024 թվականի զեկույցը
12.12.2024 | 20:51
Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին վթարի հետևանքով հիվանդանոց է տեղափոխվել 8 տուժած
12.12.2024 | 20:45
Կինը՝ ուժային կառույցում․ լեյտենանտ Մարիամ Կարապետյանի ծառայությունը՝ փորձություններով լի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Դեկտեմբերի 22-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին կից հասարակական խորհուրդը գումարել է իր հերթական նիստը․ տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

Նիստի օրակարգում ներառված էր մեկ հարց՝ «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ներկայացումը։ Ողջունելով խորհրդի անդամներին՝ ԿԳՄՍ նախարար, խորհրդի նախագահ Վահրամ Դումանյանը նշել է, որ հանրակրթությունն այն կենտրոնն է և հիմքը, որի վրա կառուցվում է կրթական ողջ համակարգը, հետևաբար շատ կարևոր է այս առանցքային նախագծի քննարկումը հասարակական խորհրդի նիստում։

«Հանրակրթության մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները և լրացումները ներկայացրել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը։

«Նախագիծն անցել է հասարակական լայն քննարկում, և նախարարությունը ստացել է բազմաթիվ առաջարկներ։ Ներկայում մենք լրամշակում ենք նախագիծը և ուրախ կլինենք լսել նաև հասարակական խորհրդի անդամների առաջարկություններն ու դիտարկումները՝ նախագծի լրամշակումն առավել թիրախային և նպատակային դարձնելու նպատակով»,- փաստել է Ժաննա Անդրեասյանը։

Նախարարի տեղակալի խոսքով՝ առաջարկվող փոփոխությունների և լրացումների հիմնական ուղղություններն են՝ ուսուցիչների ատեստավորման, խրախուսման, մասնագիտական զարգացման նոր գործիքներ, հանրակրթության կառավարման ուղղությամբ առավել արդյունավետ ու ճկուն մոտեցումներ, ներառական կրթության ոլորտում սովորողակենտրոն ու արդյունավետ մոտեցումներ և հանրակրթության բովանդակության հանդեպ արդիական մոտեցումներ՝ չափորոշչային փոփոխության տրամաբանությամբ։

Անդրադառնալով առաջին ուղղությանը՝ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ գործող կարգով ուսուցիչների ատեստավորումն իրականացվում է միայն պարզ՝ փաստաթղթային ընթացակարգով, մինչդեռ առաջարկվող փոփոխությամբ տրվում է ատեստավորման տարբեր համակարգերի հնարավորություն, այդ թվում՝ գիտելիքների ստուգմամբ։ Հաջորդ փոփոխությունը ենթադրում է մասնագիտական չափորոշչի ներդրում՝ ուսուցիչների մասնագիտական գիտելիքների, կարողությունների, պատասխանատվության և վարքագծի նկարագիր, դրա փոխկապակցում տարակարգին և վարձատրության դրույքաչափին։ Երրորդ փոփոխությունը տարբերակված քաղաքականությունն է՝ ըստ մասնագիտական զարգացման կարիքների։

Անդրադառնալով երկրորդ կարևոր ուղղությանը՝ հանրակրթության կառավարմանը, Ժաննա Անդրեասյանը շեշտել է, որ առաջարկվող փոփոխությամբ նախատեսվում է տարանջատել վարչատնտեսական ղեկավարումն ուսումնական գործընթացի բովանդակային կառավարումից, այսինքն՝ վարչատնտեսական ղեկավարումն իրականացնել կենտրոնացված՝ մի քանի դպրոցների համար, իսկ ուսումնական գծով տնօրենի համար սահմանել հստակ վերջնարդյունքներ։ Առաջարկվող մյուս փոփոխությամբ՝ թե՛ վարչատնտեսական, թե՛ ուսումնական գծով ղեկավարները կնշանակվեն, իսկ դպրոցի խորհուրդը կզբաղվի տվյալ ուսհաստատության զարգացման բովանդակային հարցերով։ Երրորդ փոփոխությամբ կհստակեցվի հավաստագրման գործընթացը․ գործող տնօրենների համար կներդրվի ատեստավորման մեխանիզմ՝ իր ներկայացրած զարգացման ծրագրի կատարողականի հիման վրա։

Անդրադառնալով երրորդ ուղղությանը՝ ներառական կրթությանը, նախարարի տեղակալն ընդգծել է, որ կրթության առանձնահատուկ պայմաններում կներառվեն նաև հաղորդակցման, վարքի և հուզական գործոնները։ Ծնողի անհամաձայնության դեպքում, երեխայի լավագույն շահից ելնելով, հնարավորություն կընձեռվի հարցը կարգավորելու նաև խնամակալության և հոգաբարձության մարմինների միջոցով։ Դպրոցի ներառականության ապահովման նպատակով կտրամադրվի նպատակային ֆինանսավորում՝ խելամիտ հարմարեցումների համար։

Խոսելով չորրորդ ուղղության՝ հանրակրթության բովանդակության մասին, Ժաննա Անդրեասյանը նշել է, որ առաջարկվող փոփոխությամբ՝ չափորոշիչը կհիմնվի կարողունակության վրա՝ գիտելիք, հմտություն, արժեք և դիրքորոշում։ Բացի դրանից՝ հանվում է անբավարար գնահատականի շեմը, երեխաների հետ աշխատանք է տարվում՝ ողջ տարվա ընթացքում դասերի յուրացումն ապահովելու համար։ Եվ երրորդ փոփոխությամբ սահմանվում են ուսումնական պլանի կազմման սկզբունքները․ յուրաքանչյուր դպրոց կարող է սահմանել իր ուսպլանը։ Ըստ նախարարի տեղակալի՝ բացի այս չորս հիմնական ուղղություններից, նախագծով առաջարկվում են նաև այլ փոփոխություններ, օրինակ՝ տրվում է դասագրքի սահմանումը՝ ներառելով նաև էլեկտրոնային դասագրքի հասկացությունը, հստակեցվում են դպրոց ընդունվելու առաջնահերթությունները և այլն։

Ժաննա Անդրեասյանի զեկույցից հետո հասարակական խորհրդի անդամները մի շարք հարցեր են ուղղել նախարարին և նրա տեղակալին, մասնավորապես՝ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանին հետաքրքրել է մանկավարժական կրթության, ուսուցիչների աշխատավարձի հնարավոր բարձրացման և դպրոցում, այսպես ասած, երկու տնօրենի առկայության հարցը։ «Ներառող կրթություն ազգային ասոցիացիա» հիմնադրամի նախագահ Վերգինե Եսայանին հետաքրքրել են կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների խմբերի սահմանման և դպրոցում երկու ղեկավարի առկայության դեպքում ֆինանսների տնօրինման հարցերը։

Անդրադառնալով դպրոցի կառավարման առաջարկվող նոր մոդելին՝ նախարար Վահրամ Դումանյանն ընդգծել է, որ թյուր են այն կարծիքները, որ դպրոցում լինելու է երկու տնօրեն։ Նա հստակեցրել է՝ դպրոցում լինելու է մեկ տնօրեն, ուղղակի նրա գործառույթներից հանվելու է վարչատնտեսական բաղադրիչը, հետևաբար տնօրենը զբաղվելու է միմիայն բովանդակային հարցերով։ Նախարարի խոսքով՝ տնօրենի նշանակմամբ պետությունը հստակ պարտավորություն է ստանձնելու և դպրոցի կառավարման հարցում սահմանելու է հստակ նշաձող, իսկ տնօրենը ներկայացնելու է՝ ինչպես հասնել սահմանված նշաձողին։ Նրա խոսքով՝ կվերանայվեն նաև ուսուցչի աշխատավարձի քաղաքականությունը և դրույքաչափերի բարձրացման հարցերը։

Ա. Բլոկի անվան թիվ 122 հիմնական դպրոցի հոգեբան Գայանե Մադաթյանին հետաքրքրել է դպրոցում բազմամասնագիտական թիմի գործունեության, Հումանիտար հետազոտությունների հայկական կենտրոնի ներկայացուցիչ Սիրանուշ Դմոյանին՝ տնօրենի նշանակման դեպքում դպրոցի կոլեկտիվի և տնօրենի համագործակցության, իսկ «Համագործակցային կրթական ծրագրեր» ՀԿ ներկայացուցիչ Լուսինե Թոփչյանին՝ հաջորդ դասարան երեխայի տեղափոխության հարցերը։ «Լյուպին» երիտասարդական ՀԿ ներկայացուցիչ Մխիթար Գասպարյանը բարձրաձայնել է փոխարինող ուսուցչի և վերապատրաստման գործընթացի, Հայաստանի ազգային պարարվեստի ասոցիացիայի նախագահ Կարեն Գևորգյանը՝ «Ազգային երգ ու պար» առարկայի ուսուցչի, իսկ «Համաչափ զարգացման երիտասարդական կենտրոն» ՀԿ ներկայացուցիչ Ալլա Ավագյանը՝ մանկավարժական կրթության բարելավման խնդիրները։

Նիստի ավարտին ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհուրդը ձայների մեծամասնությամբ հավանության է արժանացրել «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը։